Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին, արձագանքելով Գերմանիայի կանցլեր Մերցի այն հայտարարությանը, թե Գերմանիան պատրաստ է է՛լ ավելի ուժեղացնել ճնշումը Իրանի վրա, հայտարարել է․«Գերմանիան ժամանակին եվրոպական առաջընթացի շարժիչն էր, իսկ հիմա այն վերածվել է հետընթացի շարժիչի: Ցավալի է, որ պարոն Մերցի նման մարդն այժմ ներկայացնում է Գերմանիան համաշխարհային ասպարեզում: Հույս ունենք, որ Գերմանիա կվերադառնա ավելի հասուն և արժանապատիվ քաղաքական ղեկավարություն»:               
 

Քաղաքական բանտարկյալի առողջության կամ կյանքի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները

Քաղաքական բանտարկյալի առողջության կամ կյանքի համար պատասխանատվությունն ամբողջությամբ կրում են իշխանությունները
19.01.2026 | 12:08

Քաղաքական բանտարկյալ Նարեկ Սամսոնյանը արդեն 10 օր է գտնվում է հացադուլի մեջ։

Սա գիտակցված, ծանր, բայց արժանապատիվ պայքար է՝ ընդդեմ անարդարության։

Հացադուլը ոչ միայն մարմնի, այլև խղճի պայքար է։

Այն ծայրահեղ միջոց է, երբ մարդու ձայնը չի լսվում ո՛չ դատարաններում, ո՛չ պետական կառույցներում։

Սամսոնյանը հացադուլով փորձում է անել միակ բանը, որ դեռ մնում է իրեն՝ հիշեցնել պետությանը իր պարտավորությունների մասին։

10 օր շարունակվող հացադուլի արդյունքում՝ այսօր Նարեկի առողջական վիճակն էականորեն վատացել է։

ՈՒստի և՝ պահանջում եմ․

- ապահովել Նարեկ Սամսոնյանի անկախ բժշկական վերահսկողությունը և անհապաղ վիրահատության ապահովումը,

- դադարեցնել նրա նկատմամբ քաղաքական հետապնդումը,

- երաշխավորել նրա իրավունքների լիարժեք պաշտպանությունն օրենքի շրջանակում։

Իշխանությունը պատասխան է տալիս ոչ միայն օրենքի, այլև պատմության առջև։

Պատմությանը հայտնի են այնպիսի հացադուլավորներ, ինչպիսիք են՝ Բոբի Սենդսը, Մահաթմա Գանդին, Նելսոն Մանդելան, Անդրեյ Սախարովը, Աբդուլլահ Օջալանը և այլոք։

Եվ բոլոր այս պատմական կերպարների ինքնազոհողությունն իր նպաստն է ունեցել իրավական արժեքների զարգացման ու իրավունքի գերակայման հարցում։

Ես կոչ եմ անում իրավապաշտպան կառույցներին, քաղաքացիական հասարակությանը և միջազգային գործընկերներին՝ ուշադիր հետևել Նարեկ Սամսոնյանի վիճակին։

Լռությունը նման իրավիճակներում դառնում է համակեցություն անարդարության հետ։

Նարեկ Սամսոնյանի հացադուլը պայքար է ոչ միայն իր, այլև բոլորի իրավունքների համար։

Գոհար ՄԵԼՈՅԱՆ

Դիտվել է՝ 1534

Մեկնաբանություններ