ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Իրանը և ԱՄՆ-ը համաձայնության չեն եկել, Բրիտանիան կործանիչներ է մոտեցրել մեր հարևանին, Իրանը սպառնացել է պատասխան հարվածով

Իրանը և ԱՄՆ-ը համաձայնության չեն եկել, Բրիտանիան կործանիչներ է մոտեցրել մեր հարևանին, Իրանը սպառնացել է պատասխան հարվածով
08.02.2026 | 11:54

Իրանի դեմ Թրամփի նոր հրամանագրից կարող է տուժել նաև Հայաստանը

Երեկ երեկոյան հաղորդվեց , որ Իրանի և Միացյալ Նահանգների պատվիրակությունները լարված և լուրջ բանակցություններ են վարել Օմանի մայրաքաղաք Մասկատում, և որ բանակցություններն ավարտվել են, դրանք անցել են լարված:

Այնուհետև, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , «The Wall Street Journal»-ը (WSJ) հայտնել է, որ Իրանն ԱՄՆ-ի հետ բանակցություններում հրաժարվել է դադարեցնել ուրանի հարստացումը: Եթե այս տեղեկությունը ճիշտ է, ապա հարկ է ընդգծել, որ խոսքը ոչ թե զինական ուրան ստանալու նպատակով ուրանի բարձր՝ 80 տոկոսից ավելի, այլ սահմանափակ հարստացման մասին է՝ ատոմային էլեկտրակայաններում և գիտահետազոտական ռեակտորներում օգտագործելու նպատակով, ինչը ցանկացած ինքնիշխան երկրի իրավունքն է:

Ըստ WSJ-ի հրապարակման, Թեհրանի դիրքորոշումը, որը ներկայացվել է ուրբաթ օրը ԱՄՆ-ի հետ բանակցություններում, մնում է հաստատուն. Իրանը հրաժարվում է դադարեցնել միջուկային վառելիքի հարստացման գործունեությունը, դա հաստատել են իրանցի բարձրաստիճան պաշտոնյաները։ Կողմերը միաժամանակ համաձայնել են շարունակել երկխոսությունը, որպեսզի ելք գտնեն, որը կնվազեցնի ռազմական հակամարտության ռիսկը, որը հրահրել է ԱՄՆ-ի գործողությունները:

Այսինքն՝ ԱՄՆ-ի հիմնական պայմաններից մեկը Թեհրանի կողմից մերժվել է։ Իրանական ԶԼՄ-ների հաղորդման համաձայն՝ արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ-ի ներկայացուցիչներին տեղեկացրել է, որ Իրանը չի պատրաստվում ոչ դադարեցնել ուրանի հարստացման ծրագիրը, ոչ էլ այն տեղափոխել արտասահման:

Ինչպես նախկինում գրել էր «Комсомольская правда»-ն, կողմերի միջև երկխոսության հիմնական հարցը Իրանի միջուկային ծրագիրն էր: Ընդ որում, Թեհրանը ձգտում էր պատժամիջոցների վերացմանը՝ հնարավոր պայմանավորվածության դիմաց։ ԱՄՆ-ը, ըստ երևույթին, հրաժարվել է պատժամիջոցների վերացումից, որոնք խեղդում են Իսլամական Հանրապետությանը, Իրանն էլ, ինչը միանգամայն տրամաբանական և արդարացի է, հրաժարվել է միակողմանի զիջումից: Նշենք նաև, որ փետրվարի 6-ի բանակցություններից անմիջապես հետո ԱՄՆ-ը հայտարարել է իրանական նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մասին:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը, որի վերաբերյալ ավելի վաղ գրել էինք, որ նա մերօրյա Շեյխանն է, նրա կերպարը համապատասխանում է Ռադյարդ Քիփլինգի «Մաուգլի. Ջունգլիի գիրքը» աշխարհահռչակ ստեղծագործությունից հայտնի «Շեյխան» անունով վագրի կերպարին, որը ջունգլիներում հաստատել էր իր օրենքը՝ ջունգլիների օրենքը, ուժի օրենքը և ուժի իրավունքը, գրել էինք նաև, որ «Թրամփը ողջ պատմության ընթացքում երկրորդ Հիտլերն է, նրա օրոք Երրորդ համաշխարհայինի ռիսկն ավելի բարձր է, քան նույնիսկ Բայդենի ժամանակ», բացի իրանական նավթի արտահանման դեմ նոր պատժամիջոցներ սահմանելուց, կատաղությունից սպառնացել է լրացուցիչ բարձր մաքսատուրքեր կիրառել Իրանի հետ առևտրով զբաղվող երկրներից ԱՄՆ արտահանվող ապրանքների նկատմամբ:

Դա, բնականաբար, վերաբերվում է նաև Իրանի հետ երկկողմանի առևտուր ունեցող Հայաստանին, և կարող է բավական լուրջ հարված լինել մեր երկրի ֆինանսատնտեսական շահերին: Սխալ կլինի կարծելը, թե կարող են տուժել միայն Հայաստանից ԱՄՆ տարբեր ապրանքներ արտահանող ընկերությունները, որոնք, ամենայն հավանականությամբ, ստիպված կլինեն դադարեցնել արտահանումը՝ զրկվելով ԱՄՆ-ի շուկայում մրցունակությունից, քանի որ խոսքն ապրանքների արտահանման վրա մինչև 25 տոկոսի չափով մաքսատուրքի հնարավոր կիրառման մասին է: Հայաստանի նկատմամբ Թրամփի հրամանագրով նախատեսված մաքսատուրքերի կիրառման դեպքում զրկվելով ԱՄՆ-ում վաճառվող ապրանքներ արտադրող և արտահանող ընկերությունների կողմից վճարվող համապատասխան հարկերից, կտուժի նաև մեր երկրի պետական բյուջեն:

Փաստաթղթում, «Комсомольская правда»-ի տեղեկացմամբ, պնդում կա, թե Թեհրանի գործողությունները նախկինի պես «անսովոր և արտակարգ սպառնալիք» են ստեղծում Միացյալ Նահանգների ազգային անվտանգության ու տնտեսության համար, ինչը չի համապատասխանում իրականությանը, կեղծիք է: Թրամփն ավելի վաղ մաքսատուրքեր էր սահմանել Կուբա Նավթ արտահանող երկրների ապրանքների համար, իսկ նախագահության տարելիցի կապակցությամբ իր ելույթում ցինիկաբար հայտարարել էր, որ մաքսատուրքերի ճիշտ կիրառումը (այսինքն՝ արհեստականորեն, կամայականորեն բարձր և անհամաչափ մաքսատուրքերի սահմանմամբ այլ պետություններին յուրօրինակ կերպով թալանելը) ձեռնտու է ԱՄՆ-ի տնտեսությանը:

Այսօրվանից ուժի մեջ մտած Թրամփի գործադիր հրամանագրի առաջնային նպատակն Իրանի վրա ճնշում գործադրելն է, որպեսզի երկրները հրաժարվեն նրա հետ առևտրից:

«Սույն հրամանագրի ուժի մեջ մտնելու օրվանից սկսած՝ Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա, որոնք հանդիսանում են արտադրանք ցանկացած երկրի, որն ուղղակիորեն կամ անուղղակիորեն գնում, ներմուծում կամ այլ կերպ ստանում են որևէ ապրանք կամ ծառայություն Իրանից, կարող է սահմանվել լրացուցիչ ադվալորային տուրք, օրինակ, 25%-ի չափով»,- «РИА Новости»-ի փոխանցմամբ , նշված է Սպիտակ տան կողմից ուրբաթ օրը հրապարակված հրամանագրում:

«Նախագահն Իրանին պատասխանատվության է ենթարկում միջուկային ներուժի ձգտման, ահաբեկչությանն աջակցելու, բալիստիկ հրթիռների մշակման և տարածաշրջանային ապակայունացման համար, որոնք սպառնում են ԱՄՆ-ի անվտանգությանը, դաշնակիցներին և շահերին»,- РБК-ի փոխանցմամբ , նշված է Սպիտակ տան հրապարակած փաստաթղթում:

Ընդգծենք, որ բացի բալիստիկ հրթիռների մշակումից, ինչը, կրկնում ենք, Իրանի ինքնիշխան իրավունքն է և պետության ինքնապաշտպանության նպատակն ունի, մնացյալը կեղծիք է, հենց ԱՄՆ-ն է, Իսրայելի սիոնիստական վարչակարգի հետ միասին, ապակայունացնում տարածաշրջանը, ինչը սպառնում է, տարածաշրջանային մի շարք պետությունների, նրանց թվում, առաջին հերթին, Հայաստանի անվտանգությանը և շահերին:

ԱՄՆ- Իրան բանակցությունների հաջորդ փուլը, ըստ Թրամփի, նախատեսված է առաջիկա շաբաթվա ընթացքում, օրը դեռ հայտնի չէ: Ինչպես, «РИА Новости» -ի փոխանցմամբ, հաղորդել է «New York Times» թերթը, բանակցությունների ձախողման դեպքում ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել Իրանի միջուկային և հրթիռային օբյեկտներին, գործողություններ, որոնք ուղղված են երկրի ղեկավարության թուլացմանը, բացի այդ, ամերիկյան ուժերը կարող են արշավել Իրանի տարածք: Աղբյուրները հստակեցրել են, որ Թրամփը դեռևս չի արտոնել գործողությունը և առաջարկվող տարբերակներից վերջնական ընտրություն չի կատարել:

Թեհրանը հայտարարել է, որ պատրաստ է պատասխանել ԱՄՆ-ի կողմից հարձակման ցանկացած, նույնիսկ սահմանափակ փորձի. իրանական հրթիռների հեռահարությունը բավարար է տարածաշրջանում ամերիկյան բազաներ հասնելու համար:

Մինչ առաջիկա շաբաթվա ընթացքում ԱՄՆ- Իրան բանակցությունների նոր փուլը, Բրիտանիան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ վեց հատ F-35B հինգերորդ սերնդի կործանիչներ է տեղափոխել Կիպրոս: Մեծ Բրիտանիայի կառավարությունը լրացուցիչ կործանիչներ է ուղարկել Կիպրոսի Ակրոտիրի ավիաբազա՝ Իրանի շուրջ լարվածության ֆոնին: Այս մասին, ТАСС-ի փոխանցմամբ, հայտնել է բրիտանական «The Times» թերթը:

Թերթի տեղեկություններով՝ Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի վեց F-35B կործանիչներ փետրվարի 6-ին լքել են Անգլիայի արևելքում գտնվող Մարեմ ավիաբազան և տեղակայվել Կիպրոսում՝ պատրաստ Մերձավոր Արևելքում իրավիճակի սրմանը: Այժմ Ակրոտիրի բազայում են նաև «Eurofighter Typhoon» կործանիչները։ Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարությունը հունվարի 22-ին տեղեկացրել էր տեղական իշխանությունների խնդրանքով «Eurofighter Typhoon» կործանիչներ Կատար տեղափոխելու մասին:

Իրանը կպատասխանի Պարսից ծոցի տարածաշրջանում ամերիկյան ռազմակայանների վրա հարձակմամբ՝ ԱՄՆ-ի կողմից հարձակման դեպքում. այս մասին, «РИА Новости»-ի փոխանցմամբ , «Al Jazeera» հեռուստաալիքին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին:

«Մենք հնարավորություն չունենք հարձակվելու ամերիկյան տարածքի վրա, եթե Վաշինգտոնը հարձակվի մեզ վրա, ապա մենք հարձակվելու ենք տարածաշրջանում նրա բազաների վրա»,- ասել է Արաղչին և հավելել, որ դա հարձակում չի լինի հարևան երկրների վրա։

«Մենք կհարձակվենք ամերիկյան բազաների վրա այն երկրների տարածքում, որտեղ գտնվում են ամերիկացիները»,- ընդգծել է նա:

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 660

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ