Պարսիկները պաշտոնապես հայտարարում են, որ եթե Բեյրութում Իրանի դեսպանատունը ռմբակոծվի, իրենք հարվածելու են иսրայելական բոլոր հասանելի դեսպանատներին՝ ցանկացած երկրում։
ԱՄԷ-ում, Քաթարում, Բահրեյնում և Իրաքում հարվածներ են հասցվել ԱՄՆ-ի դեսպանատներին։
Ամերիկացիները փաստացի լքում են իրենց վերջին ռազմակայանները՝ արդեն Ծոցի երկրներից։ Կոնֆլիկտի շարունակվելու և խորանալու դեպքում, պարսիկների համար օրինական թիրախ են դառնալու տարածաշրջանի բոլոր ԱՄՆ դեսպանատները։ ԱՄՆ-ը տարածաշրջանից ՀԵՌԱՆՈՒՄ է, սա նոր բան չէ, ամերիկացիները այդ մասին բաց հայտարարել են։ Աֆղանստանից փախուստը պատահականություն չէր, Բայդենի քմահաճույքը չէր, անհրաժեշտություն էր։
Միանշանակ է, որ, տարածաշրջանից հեռանալու դեպքում, ամերիկացիները նաև այստեղի երկրներում մեծ դեսպանատներ ու մեծաթիվ աշխատակիցներ չեն պահելու։
Աշխարհի ամենամեծ ԱՄՆ դեսպանատներից մեկը Երևանում է։ Քանի՞ անգամ պարսիկները մտահոգություն հայտնեցին ԹՐԻՓ-ի վերաբերյալ...
Օրեր առաջ, մի «խելոք» ասում էր, որ ԹՐԻՓ-ը Հայաստանի գոյության 100 տարվա երաշխիք է, տրված ԱՄՆ-ի կողմից, հիշու՞մ եք:
Իսկ այս պահին երաշխիք չկա, որ ԱՄՆ-ի երևանյան դեսպանատունը ոչ թե 100 տարի, այլ մեկ տարի գոյություն կունենա, այն արդեն թիրախ է:
Կամ ի՞նչ անվտանգություն՝ առանց ռազմաբազայի։
Ծոցի երկրներում ամերիկյան ռազմաբազաների մասին արդեն ասացի, տեսնում եք անզեն աչքով։ Հայաստանը հո Քաթարի կամ ԱՄԷ-ի ու Ծոցի մյուս հարուստ երկրներից ԱՄՆ-ի համար ավելի մեծ նշանակություն չունի՞։ Նրանց ամերիկացիները պաշտպանու՞մ են, անվտանգության երաշխիքներ էին տրվել բոլորին։ Չնայած մեր «արևմտամետ» 5-րդ շարասյունը ինչ հեքիաթ ասես չի պատմում, կասեն՝ մենք ավելի կարևոր ենք, Մեղիի «տրանզիտը» նավթից ու գազից թանկ է։
Եթե այսօր երեկոյան ԱՄՆ-ի Սենատը սահմանափակեց Թրամփի լիազորությունները, առանց Կոնգրեսի թույլտվության միանձնյա պատերազմական գործողություններ սկսելու վերաբերյալ, ի՞նչ Ծոցի երկրներ, Իսրայելն է Իրանի հետ մնալու մեն մենակ, դեմ դիմաց...
ԹՐԻՓ-ը ելնում է ջրի երես ցանկացած պարագայում, եթե նույնիսկ Իրանը ոչնչացվի...
Արա Արայան