Բելգիայի պաշտպանության նախարար Թեո Ֆրանկենը հայտարարել է. «Պուտինը գիտի, որ եթե միջուկային զենք կիրառի, Մոսկվան կջնջվի Երկրի երեսից։ Եվրոպական մայրաքաղաքների վրա ցանկացած հարձակում կնշանակի ՆԱՏՕ-ի հետ անմիջական բախում: Ռուսաստանի կողմից Եվրոպա լայնամասշտաբ ներխուժման ես չեմ սպասում, սակայն նման սցենարը հավանական եմ համարում։ Ռուսական ռազմական արդյունաբերությունը չորս անգամ ավելի շատ ռազմամթերք է արտադրում, քան ՆԱՏՕ-ի բոլոր երկրները՝ միասին վերցրած»։               
 

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի հիմնական շարժիչ ուժերն են ավտոբուսների վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանը

Տրանսպորտի ուղեվարձի թանկացման դեմ բոյկոտի հիմնական շարժիչ ուժերն են ավտոբուսների վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանը
19.02.2025 | 14:13

Նախ` ի՞նչ է նշանակում բոյկոտ: Դասական իմաստով, բոյկոտ նշանակում է ինչ-որ մեկի հետ հարաբերություններ խզել` այդ մեկին մեկուսացնել: Ցավոք, բնակչության և հասարակական տրանսպորտի միջև չկա հարաբերությունների խզում, տրանսպորտը մեկուսացված չէ: Երևանի մետրոպոլիտենն աշխատում է, այնտեղ բոյկոտի մասին չեն էլ լսել: Ավտոբուսներն ու տրոլեյբուսները ևս մեկուսացված չեն: Վերջիններիս ուղևորներին կարելի է բաժանել մի քանի խմբի:

Ուղևորների փոքրաքանակ խումբը (10-15%) բաղկացած է գաղափարապես պատրաստված անձանցից, որոնք փորձում են իրենց վրա վերցնել բոյկոտի լոկոմոտիվի դերը:

Ուղևորների համեմատաբար մեծ (20-25%) խմբի մեջ են պահի ազդեցության տակ չվճարողները, որոնք գաղափարապես պատրաստված չեն և ցանկացած պահին կարող են «ճամբարափոխ» լինել:

Ուղևորների շուրջ 20-30%-ը բոյկոտին կողմ են իրենց տներում, շրջապատում, կանգառներում, մի խոսքով` ամենուր, որտեղ բոյկոտելու անհրաժեշտություն չկա: Վերջիններս գտնվելով տրանսպորտի մեջ կերպարանափոխվում են և սուսուփուս վճարում:

Մնացին մնացածը` արտոնություններից օգտվողները, իշխանականները, զոմբիներն ու անդեմները:

Ցավոք, այս իրավիճակում, դասական բոյկոտի մասին խոսելը չափազանցված է: Սակայն ...

Կան իրավիճակի փոփոխման բոլոր նախադրյալները: Մասնավորապես`

1. Վարորդներն աստիճանաբար հասկանում են, որ իրենց գործը վարելն է: Վերջիններիս զգալի մեծամասնությունն ուշադրություն չի դարձնում ուղևորների չվճարելու վրա:

2. Վալիդատորները մասամբ չեն աշխատում:

3. Ավինյան Տիգրանի գործունեությունը ոլորտում խառնաշփոթ է ստեղծում:

Ստացվում է, որ վարորդները, վալիդատորներն ու Ավինյան Տիգրանն էապես նպաստում են բոյկոտի կայացմանը:

Անձամբ ես հիմնական հույսը կապում եմ ... վալիդատորների հետ, քանզի դրանք համակարգչային ծրագրով են աշխատում, իսկ դրսում 21-րդ դարն է, ինչը նշանակում է, որ ցանկացած «վիրուս» կարող է «հակավիրուս» ունենալ:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 4777

Մեկնաբանություններ