Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Տուն ավերակ էր, բայց օջախ կար

Տուն ավերակ էր, բայց օջախ կար
26.04.2025 | 20:15

...Երբ Պոլիս հասա, թուրք գրողներ հարցուցին ինձի. ու՞ր կուզես երթալ... Ըսի՝ միայն Բիթլիս: Դժվար է, ըսին, օտարներուն այդ կողմերը չեն թողուր, բայց բան մը կընենք, որ երթաս... Բան մը ըրին, ու գացի...

Քաղաք ավերակ էր, միայն բերդ կանգուն էր:

Քուրդ մը կար, ութսունն անց էր, հորս հիշեց, ճանչցավ:

Ան էր, որ ինձի մեր տան տեղ ցուցուց:

Տուն ավերակ էր, բայց օջախ կար...

Տխրեց, լռեց ու հանկարծ երգեց.

«Ճամփորդ ախպա՛ր, մեր տուն արի

Աս ալ հայու օջախ է»…

Այդ երկու տողը երգեց ու ավելացրեց.

- Մեծ մայրս՝ Լուսնթագ Կարողլանյան կերգեր, անորմե սորված եմ: Հիմա որ օջախ ըսի, այդ երգ հիշեցի: Հավանաբար այդ օջախի քով մեծ մայրս այդպես երգած է... Հա, գտա մեր տուն, մեր օջախ: Հետո մարդիկ կային, քուրդեր, թուրքեր, ըսի՝ դուք գացեք, կուզեմ մինակ մնալ...

ՈՒ մենակ է մնացել հայրենի տան ավերակների մեջ: Ինչքա՞ն է մնացել, ի՞նչ է խորհել, ի՞նչ է զգացել...

Ի՞նչ իմանաս...

ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆ

«Բարի հսկան» գրքից

Սիլվա ՅՈՒԶԲԱՇՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 3044

Մեկնաբանություններ