Սիրիան, այն տեսքով, ինչպես որ կար, առնվազն երկար ժամանակ չի լինելու։
Տարածաշրջանում մեծանալու է Թուրքիայի և Իսրայելի դերն ու ազդեցությունը։
Ռուսաստանը ևս, որպես դերակատար, այլևս չի ունենալու այն դերն ու վստահությունը, որն ուներ առնվազն Ասադի իշխանությանն աջակցելու շնորհիվ Մերձավոր Արևելքում։
Տարածաշրջանի քաղաքական քարտեզը փոխվում է չափազանց արագ, ու դա ուղիղ ազդեցություն է ունենալու մեզ վրա։ Թուրքիայի ազդեցության աճին զուգահեռ աճելու է նաև Ադրբեջանի ախորժակը։
Իրանի համար էլ ավելի դժվար ժամանակներ են մոտենում:
Արա Պողոսյան