Զելենսկին պարտքով վերցրած փողերով պատերազմ է վարել, որի ընթացքում մեկ միլիոն զոհ է տվել, իսկ մինչ այդ Ուկրաինայի հողերն ու ընդերքը արդեն վաճառած է եղել, մնացածն էլ գրավ է դրել զենքերի դիմաց, և դեռ մարդիկ կան, որ ասում են՝ Զելենսկին սա ասաց, Զելենսկին այն ասաց։ Ախր, ինչպե՞ս է հնարավոր, որ այդպիսի մեկն ընդհանրապես ձայնի իրավունք ունենա։ Պարզապես, տերերը իրենց մեծ ախորժակներով մի քանիսն են, և յուրաքանչյուրն ավելի մեծ պատառ է ուզում ստանալ։ Պարզ է, չէ՞, որ Բրիտանիան չէր կարող համակերպվել խաղից դուրս գտնվելու կարգավիճակի հետ: Բայց, եթե Սպիտակ տանը Զելենսկին համաձայներ Թրամփի առաջարկություններին, հենց այդպես էր լինելու։ Մինչ Թրամփի հետ հանդիպումը Զելենսկուն եվրոպացիները խոստումներ են տվել և ասել են, որ պետք է մերժի բոլոր առաջարկները։ Եթե Զելենսկու մեջքին այդ օրը կանգնած չլիներ Չարլզը, և արդեն հաջորդ օրը Զելենսկին Չարլզի հետ նշանակված հանդիպում չունենար, նրա խոսքն այդքան սադրիչ բովանդակություն չէր ունենա։ Հանդիպման հենց սկզբից պարզ էր, որ նպատակը բանակցությունը խափանելն է։ Նշված դերակատարներից և ոչ մեկին չի հետաքրքրում, որ պատերազմի երկարաձգման ամեն օրը Ուկրաինայի համար կորստաբեր է։ Իսկ Զելենսկին երևի կարծում է, որ որքան շատ լինեն դանակավորները զոհասեղանի շուրջ, այնքան շատ բան կմնա զոհասեղանին դրված Ուկրաինայից։ Եվ նաև արդեն պարզ է, որ Ուկրաինայի պատերազմը տևեց այնքան, որքան ժամանակ պետք էր ամերիկյան ԹՂԹԱԴՐԱՄԸ նյութականացնելու կամ զենքի փոխակերպելու, կամ ավելի պարզ ասած՝ լվանալու համար։ Ինչպես երևում է, արդեն ավարտվել է գործը, և ժամանակն է պատերազմը նույնպես ավարտելու: Պատկերացնում եք, չէ՞, ինչ է տեղի ունեցել՝ լրիվ հուդայական գործարք․ և՛ իրենց ահռելի գումարներն են, այսպես ասած, թղթից ոսկու վերածել, և՛ Ուկրաինային դրա «դիմաց» այնպիսի պարտքի մեջ են գցել, որ ինչ էլ ուզեն՝ պետք է տա։
Կարինե Հակոբյան