ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ՝ գրում է Axios-ը։ Նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։ Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։               
 

Ե՛վ հաղթողների, և՛ պարտվողների ամենազորեղ ձգտումը ապրելու ցանկությունն է

Ե՛վ հաղթողների, և՛ պարտվողների ամենազորեղ ձգտումը ապրելու ցանկությունն է
06.09.2025 | 19:12

Տեկտոնական բնույթի աշխարհաքաղաքական տեղաշարժերը բաղկացած են լինում հազարավոր տարբեր չափերի քայլերից, և դրանց ժամանակակից մարդկանց թվում է, թե այդ մասշտաբային տեղաշարժերի հեղինակը իրենք են։

Այնինչ, այդ տեղաշարժերը կախված չեն կոնկրետ մարդկանց վարքից, պահվածքից ու սխալվել-չսխալվելուց, դրանց թիկունքում կանգնած է ինքը, պատմությունը, որի ընթացքը ղեկավարվում է հիմնարար բնույթի օրինաչափություններով, որոնք էլ իրենց հերթին խարսխված են մարդկանց և նրանց տարբեր մեծության ու մասշտաբների խմբերի ամեն գնով ապրելու և բարգավաճելու ձգտմանը։

Այդ օրինաչափություններին խիստ համապատասխան, տվյալ պատմական, քաղաքական, տնտեսական ու բարոյահոգեբանական պայմաններում առաջ են մղվում նրանք, որոնց կենսաբանական ու սոցիալական հատկություններով և բազմատեսակ ռեսուրսներով պայմանավորված հզորությունը գերազանցում է մյուսների հզորությունները։

Այդ պրոցեսում պատասխանատու որոշումներ կայացնող բոլոր մարդկանց, անկախ այն բանից, նրանք հաղթողների լագերից են, թե պարտվողների, միշտ թվում է, որ իրենք ճիշտ քայլեր են անում։

Հնարավոր է, որ դա իսկապես այդպես է, բայց այստեղ շատ կարևոր է, թե ճիշտ ասելով, մարդիկ ինչ են հասկանում, քանի որ ճիշտ ասածը կապված է այն բանի հետ, թե ո՞ր պարադիգմի մասին է խոսքը, հի՞ն պարադիգմի, որի մեջ պարտվողներն են, և որն արդեն ուժի մեջ չէ, թե՞ նոր պարադիգմի, որում հաղթողներն են։

Պարզապես, մենթալիտետային իներցիայի և մեծ պոտենցիալ կորուստների պատճառով պարտվողները, նախ, առաջնորդվում են հին պարադիգմի ճշտով և, հետո էլ, ցանկանում են ամեն գնով խուսափել շատ մեծ կորուստներից։

Եվ հենց դրա համար էլ տեկտոնական բնույթի պարադիգմային անցողիկ պրոցեսները լի են մեծ անորոշություններով ու գոյաբանական ռիսկերով։

Ու ինչքան էլ և՛ հաղթողների, և՛ պարտվողների ամենազորեղ ձգտումը ապրելու ցանկությունն է, միևնույն է, մարդկանց սխալականությունը փաստ է և հակառակորդին հաղթելու նպատակով անհաշվենկատ ձևով չարդարացված մեծ ռիսկի դիմելը քիչ հավանական, բայց, այնուամենայնիվ, նույնպես իրադարձությունների հնարավոր զարգացում է։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ