Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցում պահանջել է, որ Կիևը փոխանցի Դոնեցկի լիակատար վերահսկողությունը՝ որպես ՈՒկրաինայում պատերազմի դադարեցման նախապայման՝ հայտնում է The Washington Post-ը։ Ըստ հրապարակման, Պուտինի ուշադրության կենտրոնացումը Դոնեցկի վրա վկայում է, որ նա չի հրաժարվել նախկին պահանջներից, որոնք հանգեցրել էին հակամարտության փակուղային վիճակին՝ չնայած գործարքի հնարավորության վերաբերյալ Թրամփի լավատեսությանը։               
 

Ցանկանում է վերացնել եկեղեցու անկախությունը և այն նույնպես դարձնել իրեն ենթակա հիմնարկ

Ցանկանում է վերացնել եկեղեցու անկախությունը և այն նույնպես դարձնել իրեն ենթակա հիմնարկ
19.10.2025 | 12:44

Իմ նախորդ հրապարակման մեջ ես խոսել էի այն մասին, որ Փաշինյանը, «Նոր Հայաստան» խոսույթը շրջանառության մեջ դնելով, նպատակ ունի ժողովրդի մեջ կամաց-կամաց ամրապնդել ու հասունացնել «Հայաստանի 4-րդ Հանրապետության» գաղափարը և, որպես հետևանք՝ երկրի նոր Սահմանադրություն ունենալու հրամայականը։

Այդ նոր Սահմանադրությունը պետք է այնպիսի միջավայր ստեղծի, որը ճամփա բացի Փաշինյանի հետագա ծրագրերի՝ գլոբալացման գաղափարի իրականացման համար։

Սակայն, դրա համար այդ մի ուղղությունը բավարար չէր։ Էլի արմատական քայլեր էին հարկավոր։

Եվ ահա, ես պատրասվում էի շարունակել դատողություններս, երբ սկսվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վրա աննախադեպ գրոհը։

Ոմանք կնկատեն, թե այս փաստերը միմյանց հետ կապ չունեն։ Իսկ ես, ընդհակառակը, կարծում եմ, որ անմիջականորեն կապված են։

Նիկոլի այն հավաստիացումները, թե ինքը ոչ թե եկեղեցու․ այլ՝ այնտեղ տեղ գտած մերժելի, եկեղեցականին ոչ վայել երևույթների ու անհատների դեմ է պայքարում՝ սին են։

Այդ բանը հենց ինքը՝ Փաշինյանն է խոստովանել։ ՔՊ վերջին համագումարում, խոսելով եկեղեցու և պետության հարաբերությունների մասին, նա ընդգծեց, որ Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու՝ պետությունից անկախ լինելու հանգամանքը, պայմանավորված է եղել նրանով, որ 600 տարի Հայաստանը պետություն չի ունեցել։ Իսկ հիմա, քանի որ մենք պետություն ունենք, ուրեմն, եկեղեցու նման կարգավիճակը երկրում այլևս անհրաժեշտ չէ։

Փաշինյանի մնացած բոլոր փաստերը, պատմությունից բերած օրինակները, երդումները, սրտապատառ հավաստիացումները, սաղմոսերգությունները, սոսկ խղճուկ մտավարժանքներ են։ Իրականությունն այն է, որ նա ցանկանում է վերացնել եկեղեցու անկախությունը և այն նույնպես դարձնել իրեն ենթակա հիմնարկ։

Դա Նիկոլի համար կենաց ու մահու խնդիր է։ Քանի որ եկեղեցին շատ ազգային, կայացած, ամուր, երկրում և աշխարհում մեծ հեղինակություն վայելող կառույց է, կարող է կազմակերպել և իր դեմ հանել ժողովրդին։ ՈՒրեմն՝ պետք է առավելագույնս այն թուլացնել։ Միայն այդ դեպքում Փաշինյանը հնարավորություն կունենա անխոչընդոտ գործել։

Ահա «Նոր Հայաստանի» իրականացման ճանապարհի նիկոլյան տեսլականի մյուս բաղադրիչը, պայքար Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ։

Պավել ՆԱԶԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 211

Մեկնաբանություններ