«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Սկզբում հասարակությանը սովորեցնում են քննարկել հնարավոր զիջումը, հետո այն ներկայացնում որպես տեխնիկական անհրաժեշտություն

Սկզբում հասարակությանը սովորեցնում են քննարկել հնարավոր զիջումը, հետո այն ներկայացնում որպես տեխնիկական անհրաժեշտություն
16.10.2026 | 14:04

Եվ ուրեմն՝ ի՞նչ նոր «բազար», եթե կուզեք՝ արհավիրք է նախապատրաստում Փաշինյանը Տիգրանաշեն-Արծվաշեն թեմաների շուրջ։

Նախ հստակ պետք է արձանագրենք, որ երեկ նա թեման ամբողջովին լղոզեց՝ ըստ էության, բովանդակային առումով որևէ հստակ բան չասելով։ Ավելին՝ տպավորություն է, որ նրան դուր է գալիս, երբ այս հարցի շուրջ անընդհատ խոսում են, իսկ ինքն էլ, օգտվելով առիթից, շարունակում է տարբեր, երբեմն իրար հակասող կամ առնվազն անորոշ ձևակերպումներ շրջանառել։

Մի դիտարկում էլ անեմ, որը գուցե այլ կերպ ընկալվի։ Չեմ բացառում, որ Տիգրանաշենի հետ կապված նա լրիվ այլ պլանավորումներ ունի։ Քաղաքական ժանրի կանոնների համաձայն՝ Նիկոլը կարող է դեռ որոշ ժամանակ թույլ տալ, որ այս հարցի շուրջ դիսկուրսն ավելի խորանա ու ծավալվի, հասնի իր առավելագույն կետին, երբ բոլորը՝ առանց բացառության, կխոսեն այդ մասին, ընդ որում՝ իրեն կքննադատեն ու կխարազանեն ամենակոշտ ձևով։ Եվ ահա այդ պահին թեման կարող է միանգամից գլխիվայր շրջվել։

Հանկարծ կհայտարարվի, թե այսինչ թվականի՝ ԽՍՀՄ Գլխավոր շտաբի ինչ-որ քարտեզ է հայտնաբերվել, որտեղ Քյարքի կոչվող հատվածը սահմանազատման արդյունքում պետք է անցնի ադրբեջանական կողմին։ Ու կլսենք մոտավորապես այսպիսի բացատրություն. «Ես որ ասում էի Քյարքի, հենց դա նկատի ունեի։ Ես ասե՞լ եմ, որ Տիգրանաշենն եմ տալու։ Ավելին՝ ես ասել եմ, որ Տիգրանաշենը մնալու է Տիգրանաշեն»։

Քաղաքական առումով նման մանևրի հնարավորությունը բացառել չի կարելի, հատկապես, երբ հրապարակային խոսքում տարածքի անվան, սահմանային հատվածի և բնակավայրի կարգավիճակի միջև հստակ տարբերակում չի ներկայացվում։ Այդ դեպքում հնարավոր կլինի հետագայում քննարկումը տեղափոխել այն հարթություն, որտեղ իշխանությունը կպնդի, թե իր խոսքերը սխալ են մեկնաբանվել։

Մեծ հաշվով, Ադրբեջանի ինչի՞ն է պետք Տիգրանաշենը։ Դժվար է ենթադրել, որ Բաքվի նպատակը հենց այդտեղ բնակավայր հիմնելն է։ Տարածքի նշանակությունը կարող է լինել նաև ճանապարհային, հաղորդակցային ու ռազմավարական։ Իսկ եթե Ադրբեջանի հավակնություններն ավելի լայն են, և նրա նպատակը Սյունիքում ազդեցության ու վերահսկողության հնարավորությունների ընդլայնումն է, ապա Տիգրանաշենի հարցը պետք է դիտարկել այդ ընդհանուր համատեքստում։ Միայն բնակեցման բացակայությամբ տարածքի ռազմավարական նշանակությունը գնահատել հնարավոր չէ։

Ինչ վերաբերում է Արծվաշենը «տեղափոխելու» ցնդաբանությանը, ապա այստեղ, մեղմ ասած, գործ ունենք մի գաղափարի հետ, որի իրավական ու գործնական բովանդակությունը բացահայտված չէ։ Ի՞նչ է նշանակում գյուղը մի քիչ այս կամ այն կողմ տեղափոխել։ Ի՞նչ է լինելու Արծվաշենի ներկայիս տարածքի հետ, ի՞նչ սկզբունքով են որոշվելու նոր սահմանները, և ի՞նչ երաշխիք կա, որ նման լուծման անվան տակ հայկական տարածքի կորուստը չի ներկայացվի որպես խնդրի կարգավորում։

Ամենակարևորն, այնուամենայնիվ, Արծվաշենի բնակիչների վերադարձի հարցն է։ Ես չեմ բացառում, որ Փաշինյանը համոզված է՝ ինչ պետական ծրագիր էլ իրականացվի, հայերի վերադարձը գործնականում չի կայանալու։

Ըստ էության՝քաղաքական ամենավտանգավոր մանևրը կարող է լինել այն, երբ սկզբում հասարակությանը սովորեցնում են քննարկել հնարավոր զիջումը, հետո այն ներկայացնում որպես տեխնիկական անհրաժեշտություն, իսկ վերջում հայտարարում, թե իշխանությունը երբեք էլ այլ բան չի ասել։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 260

Մեկնաբանություններ