Հետաքրքիր է հետևել, թե ինչպես է երկրի փաստացի կազմաքանդումն արդարացվում «պետականության ամրապնդմամբ»։
Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են սրանք թուրքերի և ադրբեջանցիների առաջ ողջ ազգին «կզցնելու» փորձերն արդարացնում դպրոց կառուցելով։
Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են ազգային նվաստացման պարտադրանքն ու պետության կազմաքանդումը ներկայացվում որպես խաղաղության հասնելու միակ միջոց։
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են Հայաստանի իշխանություններն ատում հայ ազգը և միևնույն ժամանակ իբր անչափ սիրում հայ ժողովրդին։
Հետաքրքիր է հետևել, թե ինչպես են իշխանությունները բռնաբարում ժողովրդավարությունը Հայաստանում՝ բանտերը լցնելով այլախոհներով և կեղծելով ընտրությունները, որպեսզի հայտնվեն ժողովրդավարական Եվրոպական միության կազմում։
Շատ հետաքրքիր է տեսնել, թե ինչպես է ժողովրդավարական Եվրոպան խուլ ու կույր դառնում, երբ խոսքը վերաբերում է Հայաստանի իշխանություններին։
Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են իշխանությունները հայհոյանքներով, գոռոցներով, ծեծով ու սպառնալիքներով մարդկանց կոչ անում «քաղաքակիրթ երկխոսության»։
Հետաքրքիր է ապրել մի իշխանության կառավարման ներքո, որի գործողություններն անպայման մի օր տեղ կգտնեն կիրառական հոգեբուժության դասագրքերում։
Բայց ամենահետաքրքիրն այն է, որ Հայաստանում, թերևս, կան մարդիկ ազգանունների «յան» վերջավորություններով , որոնք այս իշխանության բացահայտ հակահայկական, հակապետական, թրքահաճո և պետության համար չափազանց վտանգավոր քաղաքականությունն արդարացնում են «նախկիններով», «թալանչիներով», «վատ ռուսներով» և քարոզչական այլ ապուշ թեզերով։
Արման Աբովյան