Արևմուտքը կլքի ՀՀ-ին, հենց որ նա դադարի հետաքրքիր լինել որպես գործիք ՌԴ-ի դեմ՝ ասել է ՌԴ ԱԽ փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։ «Եվրամիությունն ու ԱՄՆ-ը բացարձակապես թքած ունեն այս երկրի քաղաքացիների բարեկեցության վրա։ Հենց որ Հայաստանը դադարի նրանց հետաքրքրել որպես գործիք Ռուսաստանի դեմ, արևմտյան ֆլյուգերներն ակնթարթորեն կհրաժարվեն իրենց բոլոր խոստումներից, ասես դրանք ընդհանրապես երբեք չեն էլ եղել»,- ընդգծել է Մեդվեդևը։               
 

Ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը

Ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը
04.08.2026 | 11:32

Ռուբեն Ռուբինյանին ուզում եմ հիշեցնել մի կարևոր փաստ։

Երբ խոսում եք արժեքներից, իրավունքներից և ժողովրդավարությունից, հիշե՛ք, Անդրանիկ Թևանյանի 14-ամյա որդուն, որ զրկվեց իր կյանքի ամենահիշարժան օրերից մեկին՝ վերջին զանգի արարողությանը մասնակցելու հնարավորությունից։ Այդ օրը Թևանյանների տանը իրականացվում էին խուզարկություններ՝ հորինված քրեական գործի շրջանակում, ինչի հետևանքով 14 տարեկան շրջանավարտը չմասնակցեց իր այդքան սպասված վերջին զանգին և արդեն 3 ամիս զրկված է հորը տեսնելու բնական, բարոյական և սահմանադրական իրավունքից։

Անկախ քաղաքական հայացքներից՝ որևէ երեխա չպետք է դառնա քաղաքական գործընթացների կամ իրավապահ գործողությունների հետևանքների կրողը. Պետության ուժը պետք է դրսևորվի օրենքի գերակայությամբ, ոչ թե երեխաների հիշողություններում մնացող ցավոտ դրվագներով…

Ձեր՝ ՔՊ-ական իշխանությունը շատ-շատ երեխաների ճակատագրերի հետ է խաղացել և դեռ շարունակում է խաղալ, բայց հիշեք՝ ամեն ինչի համար միշտ գալիս է պատասխան տալու պահը։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 1271

Մեկնաբանություններ