Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

900 միլիոնը շատ է

900 միլիոնը շատ է
20.11.2015 | 01:39

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի ուշադրությունը պահուստային ֆոնդի և գումարների նպատակային բաշխման առնչությամբ է՛լ ավելի է սրվել։ «900 միլիոն դրամ հատկացնել Արագածոտնի մարզում շենքերի վնասված տանիքների վերանորոգման համար, որն առաջացել է ուժեղ քամիներից»,- գործադիրի նիստում առաջարկեց տարածքային կառավարման և ԱԻ նախարար Արմեն Երիցյանը, ինչին անմիջապես հետևեց վարչապետի արձագանքը։ «Համոզված եմ, որ թիվը մեծ է։ Վերջերս ես անձամբ եղել եմ մարզում, տեղում ծանոթացել իրավիճակին»,- ասաց վարչապետը և հանձնարարեց ստեղծել հանձնաժողով` վնասներն ուսումնասիրելու և լուծումներ գտնելու համար:

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1839

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ