Գյումրու ռուսական ռազմաբազան վաղն էլ չի լինի Հայաստանում, եթե Երևանը շահագրգռված չէ դրա ներկայությամբ՝ Բիշքեկում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Բայց արդյո՞ք Հայաստանը պատրաստ է դրան։ Խնդրեմ, մենք ոչ ոքի ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ նրանց կողքին ռուսական ռազմական որևէ թև լինի, ապա մենք կմնանք, կաշխատենք ու կհամագործակցենք»,- հավելել է Պուտինը։               
 

Կշահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը

Կշահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը
04.12.2015 | 00:39

Գունավոր մետաղների համաշխարհային շուկայում Հայաստանի դերը կարող է բարձրանալ։ Գործադիրի որոշմամբ՝ 2016-ից կշահագործվի Ամուլսարի ոսկու հանքավայրը։ «Նախատեսվում է տարեկան արդյունահանել 12-14 տոննա ոսկի։ Հանքավայրի շահագործման արդյունքում կստեղծվի 1500 աշխատատեղ»,- կառավարության երեկվա նիստում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։ Հանքի շահագործման համար ներդրվել է 400-480 մլն դոլար, ընդ որում, 325 մլն-ը ներդրել է «Լիդիան ինթերնեշնլ» ընկերությունը, մնացած գումարը՝ «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը»։ Վարչապետ Հովիկ Աբրահամյանի դիտարկմամբ՝ ծրագրի իրականացումը կնպաստի տնտեսության ակտիվացմանը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4253

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ