ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել

Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել
18.06.2026 | 20:02

10 տարի անց ՄԻԵԴ-ն ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել մայոր Հայկ Թորոյանի ընտանիքին՝ կենդանության օրոք նրա գլխшտմшն փաստով։

Դատարանն այսօր արձանագրել է, որ ադրբեջանը խախտել է հայ զինծառայողի կյանքի իրավունքը և խnշտшնգnւմների արգելքը։

Ադրբեջանին պարտավորեցրել է 90.000 եվրո փոխհատուցում վճարել զոհի հարազատներին՝ հորը, մորն ու քրոջը։

Քյարամի դեպքին հավասարազոր այս դրվագը Ապրիլյանի ամենածանր դեպքերից էր։ Մայոր Հայկ Թորոյանը զոհվել էր 2016 թվականի ապրիլի 2-ին, Թալիշի ուղղությամբ տեղակայված 170-րդ մարտական դիրք զինամթերք տեղափոխելու ժամանակ։ Նրանց բեռնատարն ընկել էր շրջափակման մեջ։ Հայկը վիրավորվել էր, իսկ վարորդը՝ Հրանտ Ղարիբյանը, տեղում զոհվել։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը ապացուցված է համարել այն փաստը, որ վիրավորվելուց հետո, կենդանության օրոք թշնամին նախ կտրել է Հայկ Թորոյանի դшստшկները, ապա՝ գլnւխը, ինչն էլ հանգեցրել է մահվան։ Վարորդին գլխшտել էին արդեն մшհшցшծ վիճակում։

Հայկ Թորոյանը հուղարկավորված է Եռաբլուր պանթեոնում։ Մինչ օրս նրա աճյունի պակասող մասերը չեն վերադարձվել։

Ջերմ և ամուր բարեկամություն եմ մաղթում կենդանության օրոք վիրավոր ու անօգնական մարդուն գլխատողների երկրպագուներին։ Օր լինի, ձեզ լինի։

Արամ Գևորգյան

Դիտվել է՝ 5776

Մեկնաբանություններ