ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Հայաստանի ներկայիս ղեկավարության ընտրած արտաքին քաղաքական ուղեգիծը հանրապետությանը դրական արդյունքների չի հանգեցնի։ «Հայաստանի ներկայիս ղեկավարությունը ճիշտ է համարել փոխել իր զարգացման վեկտորը։ Ես վստահ եմ, որ դա ոչ մի լավ բանի չի հանգեցնի։ Ամենասարսափելին, որ կարող է պատահել Հայաստանին, նրա վերածումն է նոր ՈՒկրաինայի»,- ասել է Մեդվեդևը։               
 

Շաքիում տեղի ունեցածը սովորական միգրացիայի պատմություն չէ

Շաքիում տեղի ունեցածը սովորական միգրացիայի պատմություն չէ
05.10.2026 | 18:17

Շաքիի դեպքից հետո հանրային դաշտում մի բան շատ հստակ ուրվագծվեց։

Ոչ միայն ադրբեջանցի զինծառայողի ներխուժման փաստը, այլև այն մարդկանց շրջանակը, որոնք հաջորդ իսկ պահին սկսեցին հանրությանը բացատրել, թե իրականում ինչ է տեղի ունեցել։

Ինֆլուենսերներ, «քաղաքագետներ», բլոգերներ և տարբեր հանրային դեմքեր սկսեցին նույն տրամաբանությամբ առաջ տանել մի միտք․

«Ի՞նչ է եղել որ։ Ամբողջ աշխարհում ապօրինի միգրացիա է լինում, նման դեպքեր շատ կան»։

Սա արդեն պարզապես կարծիք չէ։ Սա դեպքի էության փոփոխություն է։

Որովհետև Շաքիում տեղի ունեցածը սովորական միգրացիայի պատմություն չէ։

Խոսքը Ադրբեջանի զինծառայողի կողմից Հայաստանի շփման գիծը ապօրինի հատելու, Հայաստանի տարածքի խորքում հայտնվելու, բնակելի տուն ներխուժելու և հայ կնոջ վրա հրազեն կիրառելու մասին է։

Եվ երբ նման դեպքից հետո ինչ-որ մեկը սկսում է այն համեմատել աշխարհի տարբեր երկրներում տեղի ունեցող ապօրինի միգրացիայի դեպքերի հետ, պետք է ընդամենը մեկ հարց տալ․ինչո՞ւ եք փոխում դեպքի բնույթը։

Ավելի ուշագրավ է մեկ այլ բան։

Այս մարդիկ կարծես արդեն պատրաստի մեկնաբանություն ունեն ցանկացած նման դեպքի համար․ նվազեցնել վտանգը, փոխել բառապաշարը, դեպքը հանել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության համատեքստից և վերածել այն ինչ-որ «ընդհանուր համաշխարհային երևույթի»։

Թե ով է նրանց այդ մեկնաբանությունը տվել՝ դա առանձին հարց է, և դրա համար փաստեր են պետք։

Բայց հանրությունը լիովին իրավունք ունի մեկ այլ հարց տալու․ինչո՞ւ են տարբեր մարդիկ նույն պահին նույն ուղղությամբ աշխատում՝ դեպքի քաղաքական ու անվտանգային նշանակությունը նվազեցնելու համար։

Որովհետև քարոզչության ամենաարդյունավետ ձևերից մեկը երբեմն սուտը չէ, այլ՝ ճիշտ փաստի շուրջ սխալ շրջանակ ստեղծելը։

Ու ամենավտանգավորն այստեղ նույնիսկ այն չէ, որ ինչ-որ մեկը նման տեսակետ է արտահայտում։

Ամենավտանգավորն այն է, երբ հասարակությանը փորձում են սովորեցնել, որ նման բաները սովորական են, բնական են, անխուսափելի են և առանձնապես ուշադրության արժանի չեն։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 224

Մեկնաբանություններ