«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

«Չնկատելով», որ իր երկիրն արդեն ջնջվում է աշխարհի քարտեզից, ուրախ-զվարթ հայտարարում է, թե` արդեն պետություն ենք դառնում

«Չնկատելով», որ իր երկիրն արդեն ջնջվում է աշխարհի քարտեզից, ուրախ-զվարթ հայտարարում է, թե` արդեն պետություն ենք դառնում
26.12.2023 | 10:18

Արցախի դահիճը «Մեր ժամանակների հերոսի» մրցանակ է տվել մի պարոնի, որն անմիջապես հայությանը կոչ է հղել` արդեն պետություն ենք դառնում, եկեք հզորացնենք այն:

Այս մասին կարդացի իմ ՖԲ ընկեր Ոսկան Սարգսյանի էջում. «Հենց քեզ մրցանակ տվեցին, Հայաստանը պետություն դարձավ, դարձավ օրինաց երկիր, սփյուռքահայերի ներդրումներն էլ պաշտպանվեցին ժողվարչապետի պողպատե մանդատով»:

Գրառման տակ մի տիկին իրեն պատեպատ էր խփում, թե մաթեմատիայի դասագրքերի հեղինակ այդ պարոնը «բացառիկ անհատականություն է, պարկեշտ ու ազնիվ մարդ, բոլոր ժամանակներում՝ չգնահատված...» և այլն։

ՈՒ թքած, որ այդ բացառիկ անհատականությունը մրցանակ է ստանում Արցախը կործանողի, Հայաստանը վերացնողի ձեռքից, ու «չնկատելով», որ իր երկիրն արդեն ջնջվում է աշխարհի քարտեզից, ուրախ-զվարթ հայտարարում է, թե` արդեն պետություն ենք դառնում, եկեք հզորացնենք այն:

Բայց, այնուամենայնիվ, զարմանալի ոչինչ չկա, սրանք են մեր մտավորականները։ Այդպիսի հարյուրավոր դյուժին բացառիկ մտավորականներ էլ, այսպես կոչված, ՀՀ գիտությունների ակադեմիայում են նստած, մի այդքան էլ կարկառուն գիտնականներ, գեներալի ուսսդիրներ կպցրած եֆրեյտորներ վերջիններիս հետ հանգիստ, անվրդով հետևում են, թե ինչպես է Հայաստանը գլորվում գրողի ծոցը։

Վարդգես ՕՎՅԱՆ

Դիտվել է՝ 3333

Մեկնաբանություններ