Սա ի՞նչ է, ինչու՞ հստակ չեք բարձրաձայնում Փաշինյանի որոշման հետ ձեր անհամաձայնության մասին։
2019 թվականին, վարչապետի աշխատակազմում աշխատելիս, ես հրապարակավ արտահայտվեցի Փաշինյանի հակազգային ծրագրերի դեմ, և ինձ անօրինական կերպով մինչ օրս արգելում են մուտք գործել իմ հայրենիք՝ Հայաստան։
Որպես անհատ ու հասարակ քաղաքացի, ես չվախեցա և արտահայտեցի իմ կարծիքը՝ հստակ ու ընկալելի բոլորի համար։
Արդեն 7 տարի է անցել, և ես ոչնչի համար չեմ զղջում։ Ինչի՞ց եք դուք վախենում։ Մի՞թե աշխատանքը կամ պաշտոնն ազգային արժեքներից ավելի բարձր եք գնահատում։
Խոսեք և գործեք, մի՛ լռեք։ Սա բոլորին է վերաբերում։
Անդրանիկ Հովհաննիսյան