Պակիստանի արտաքին գործերի նախարար Իշաք Դարը «X» սոցիալական ցանցում հրապարակում է արել՝ կապված Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման հետ։ «Մենք պայմանավորվեցինք համատեղ աշխատել՝ տարբեր, այդ թվում տնտեսության, կրթության, մշակույթի և տուրիզմի ոլորտներում, երկկողմ համագործակցության հետագա ամրապնդման համար»,- գրել է Պակիստանի ԱԳ նախարարը։               
 

Ամեն ինչ ու բոլորին կուրանա՝ հանուն իշխանության

Ամեն ինչ ու բոլորին կուրանա՝ հանուն իշխանության
28.08.2025 | 18:00

Տարիներ շարունակ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական հայր էր անվանում Լևոն Տեր-Պետրոսյանին, իսկ երբ վերջինս քննադատեց Նիկոլին, անմիջապես սկսեց հետապնդել և քաղաքական դիակ անվանել Տեր-Պետրոսյանին։

Նիկոլ Փաշինյանը 2018-ին հայտարարում էր, թե ՀՅԴ-ն հայ իրականության ամենակայացած կուսակցությունն է, որի շնորհիվ մենք ձեռք ենք բերել հաղթանակներ, բայց երբ ՀՅԴ -ն քննադատեց Նիկոլին, անմիջապես սկսեց հետապնդել այդ կուսակցության անդամներին՝ միաժամանակ ահաբեկչական անվանելով ՀՅԴ -ն։

Նիկոլ Փաշինյանը մինչև 2025 թվականը տարբեր առիթներով գովեստի խոսքեր էր շռայլում Սամվել Կարապետյանի հասցեին, բայց երբ նա քննադատեց Նիկոլին, անմիջապես սկսեց վիրավորական արտահայտություններ անել և ԱԱԾ -ին ու ՔԿ -ին հանձնարարեց տարբեր գործեր կարել հայտնի գործարարի դեմ։

Նիկոլ Փաշինյանը բազում անգամներ խոնարհվել ու համբուրել է ամենայն Հայոց կաթողիկոսի ձեռքը, բայց երբ նա քննադատեց Նիկոլին, անմիջապես անցավ հայհոյախոսության ու սկսեց հարձակումներ գործել Մայր Աթոռի նկատմամբ։

Նշածներս Նիկոլի բարեկամները չէին, բայց Նիկոլ Փաշինյանը չի խնայել անգամ իր կողքի մարդկանց, իր բարեկամներին ու թիմակիցներին։ Չի խնայել անգամ շարքային քծնողներին։ Չմոռանանք պատգամավորներ Հովիկ Աղազարյանի ու Հակոբ Ասլանյանի աղմկահարույց դեպքերը, պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ազատազրկելը, Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի նկատմամբ հետապնդումները և բազմաթիվ այլ օրինակներ։

Այս բոլորը փաստում են մեկ ճշմարտություն, որ Նիկոլ Փաշինյանի համար գոյություն չունեն ոչ ընկերներ, ոչ արժեքներ, ոչ հավատարմություն, ոչ ազգային ու պետական շահ, ոչ էլ տված խոսք։

Նիկոլ Փաշինյանի համար նրա կողքի բոլոր մարդիկ ընդամենը միջոց են իշխանությունը պահելու համար, հանուն որի նա պատրաստ է ուրանալ ամեն ինչ, նույնիսկ սեփական ծնողներին ու երեխաներին, էլ ուր մնաց երկիր, պետություն, անգամ Խաչատուր Սուքիասյանին ու Ալեն Սիմոնյանին։

Հետևաբար, եթե դուք Նիկոլի շրջապատում եք կամ ուղղակի քծնում եք նրան պաշտոնի համար, հաշվի առեք, որ մի օր անպայման զոհաբերվելու եք մատաղացու ոչխարի նման։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1177

Մեկնաբանություններ