ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Նարցիսների ու փառամոլների բազմություն, որ ձգտում է իր կիսատ-պռատ սովորած դասերը սրա-նրա վզին փաթաթել

Նարցիսների ու փառամոլների բազմություն, որ  ձգտում է իր կիսատ-պռատ սովորած դասերը սրա-նրա վզին փաթաթել
19.04.2026 | 16:45

Աշխարհի բոլոր անկյուններում հաջողության է հասնում միայն այս կամ այն աստիճանի ճշտությամբ հաշվարկված լկտի պրագմատիզմը, այն էլ՝ փաթեթավորված տարբեր «իզմերի» մեջ։

Այդ պրագմատիկ կամ իրատեսական մոտեցումը մի տեղ կարող է լինել մերկապարանոց՝ իշխանության ու հարստության ձգտելու ու տիրանալու տեսքով, մի այլ տեղ էլ այն կարող է ունենալ իր որևէ տեսակի «իզմ»-ային քվազիհիմնավորումը, բայց մեկ է, դրանց բոլորի նպատակը այս կամ այն ձևով որևէ տեսակի շահի առավելագույնին հասնելն է՝ ունենալով հնարավոր ու անհնարին առավելագույն ազդեցիկությունը հասարակության մեջ կամ էլ միջազգային կյանքում։

Մյուս կողմից էլ, մարդու բնույթն այնպիսին է, որ բոլորն են իրենց հնարավորության սահմաններում ձգտում ամեն ինչի «ամենա-ամենա»-յին, լինի դա իշխանություն, հարստություն, փառք ու հաճույք կամ էլ դրանց որևէ տեսակի հասանելի կոմբինացիա։

Եվ հենց այդ ունիվերսալ նպատակին հասնելու մրցակցային պրոցեսի իմաստով էլ հասարակությունը բաժանվում է վերնախավի և հասարակ մարդկանց, որտեղ վերջիններս իրար հետ մրցակցում են ավելի պարզունակ նպատակների հասնելու համար՝ ունեցվածքի և հեղինակության լոկալ առավելագույնի տեսքով։

Բայց առավելագույն ազդեցիկության և դրա բերած բարիքների համար՝ իշխանության, հարստության ու փառքի տեսքով, մրցակցության իսկական պրոցեսը ծավալվում է վերնախավի ներսում, որտեղ էլ կա որևէ ձևով այդ նպատակներին հասնելու հնարավորությունների մի լայն դիապազոն, որի մի ծայրում պրագմատիկ կարողացողներն են, իսկ մյուս ծայրում էլ՝ ոչ պրագմատիկ չկարողացողները։

Բայց վերջիններս, այսինքն, ուզեցող, բայց չկարողացողները ևս միատարր չեն, այլ շատ բազմազան, քանի որ հայտնի է՝ բնությունն ինքը սիրում է բազմազանություն, որն էլ կյանքի շարունակականության ապահովման արտահայտություններից մեկն է։

Ի տարբերություն պրագմատիկ ու հաճախ էլ լկտի կարողացողների, որոնք ակտիվ գործողություններով հասնում են նրան, ինչի որ ձգտում են, հնարավորությունների դիապազոնի մյուս ծայրում գտնվող չկարողացողներն էլ, որոնք էլ կարող են իրարից սկզբունքորեն տարբերվել, նյութական նպատակների հասնել չկարողանալով, իրենց ջանքերն ուղղում են դեպի ոչ նյութական նպատակները, որն էլ ծնում է «պետք է» տեսակի հիմնավորում ունեցող փիլիսոփայություն։

Վերջինիս նպատակն էլ այն է, որ ուրիշներին բացատրեն, որ միայն իրենք գիտեն ճիշտը, որի համար էլ «պետք է» արվի սա, սա, սա, որից հետո էլ գնում է առաջադիմական, դեմոկրատական և այլ «իզմ»-երի տեսանկյունից կազմված «ենթապետք է»-ների մի երկար ցուցակ։

Իհարկե, չկարողացողների մեջ կան նաև շատ լուրջ մարդիկ, որոնք նույն շարքերում անլուրջների հետ միասին մերժված են պարզունակ և սոցիալական բովանդակությունից հեռու հասարակության կողմից։

Եվ հենց այս միջավայրն է ծնում այստեղ-այնտեղ երևացող նարցիսների ու փառամոլների բազմությունը, որոնք նաև ձգտում են իրենց կիսատ-պռատ սովորած դասերը սրա-նրա վզին փաթաթել՝ առաջնորդվելով «պետք է» տեսակի պոչատ փիլիսոփայությամբ, որի միակ հիմնավորումն այն է, որ ավելի բարեկեցիկ կյանքով ապրող արտասահմաններում դա այդպես է։

Մի հանգամանք, որը նշանակում է, որ ուրիշների լավ կյանքով հրապուրված մեր «գործիչները» շատ հեռու են այն բանը հասկանալուց, որ հենց այսօր մենք ապրում ենք ճիշտ նույն դեմոկրատական կոչեցյալ կանոններով, բայց այլ պայմաններում ու այլ միջավայրում։

Պետք է հասկանալ նաև, որ պատմական բոլոր ժամանակներում լավ ապրելու հիմքը դոմինանտ լինելն է, ոչ թե որևէ տեսակի «իզմ»-ը, և որ բոլոր տեսակի «իզմ»-երն էլ ծառայում են դոմինանտին։

Խեղճ ժողովուրդ, որ վարսավիրություն սովորողների պակաս չունես։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 509

Մեկնաբանություններ