ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել

Ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել
16.09.2025 | 10:18

Փաշինյանը հրապարակային տալիս է ոչ միայն բանակը ապամոնտաժելու իր բանաձևը, այլև ցույց է տալիս դրան հասնելու ճանապարհները` բանակի հեղինակազրկումից մինչև ՊՆ-ն շարքային կառույցի վերածելը:

Բայց ես այլ բանի մասին եմ մտածում: Մի քանի օր առաջ ակտիվ հասարակական դիսկուրս էր ծավալվել առ այն, թե ի՞նչ բարոյական մակարդակում է իշխանությունը, որ նույնիսկ սեպտեմբերյան ադրբեջանական հարձակման վերաբերյալ ծպտուն չի հանում, երբ դրա հետևանքը մարտավարական և ռազմավարական տարածքների կորուստն ու 224 մարդու նահատակությունն է:

Պաշտպանության նախարարը, Գլխավոր շտաբի պետը, Պապիկյանին շողոքորթող բարձրաստիճան զինվորականները նույնիսկ հարկ չհամարեցին այցելել Եռաբլուր, ծաղկեպսակ դնել հանուն երկրի պաշտպանության նահատակվածների հիշատակին:

Այդ պատերազմից ընդամենը 3 տարի է անցել, իսկ դրան մասնակից և երկրի պաշտպանության համար մարտեր մղած ու զոհված մարդիկ ոչ միայն իշխանության համար փակված էջ են, այլ օրվա թեման ցրելու համար իշխանությունը մեծ համերգային ծրագիր էր կազմակերպել. մարդկանց էին զբաղեցնում, հիշողություն բթացնում:

Ավելի մեծ հարված զինված ուժերին և հասարակության բարոյահոգեբանական վիճակին դժվար է պատկերացնել:

Սա բանակը քոռ դանակով մորթելու ծայրահեղ ճանապարհներից է` հայրենիքի պաշտպանի առաքելությունը նսեմացնելու և բանակի արժեհամակարգը թաղելու դրսևորում:

Տիգրան Աբրահամյան

Դիտվել է՝ 2284

Մեկնաբանություններ