ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Սկսվե՜ց

Սկսվե՜ց
20.11.2025 | 10:56

Թրամփի հետ ունեցած հանդիպման ոգևորությունը այնտեղ է հասել, որ ուզբեկները ՌԴ -ից պահանջում են Օբ գետը:

Չնայած, ռուսները իմանալով, թե ինչ ոգևորության ալիք է բարձրանալու, դեռ Տոկաևի հետ Պուտինի ոչ ֆորմալ հանդիպման ժամանակ դետալային «սառը ցնցուղ» սարքեցին:

Նովոռոսիսկում ինչ -որ անօդաչուներ ռմբակոծեցին ղազախական նավթային հանգույցը։

Չհասկացան:

Էստոնիայի նախագահ Կարիսը թռավ Աստանա, առաջարկելով ուղեկից լինել Ղազախստանին դեպի ԵՄ:

Սպասենք Հայաստանի վարչապետի այցին Աստանա:

(Հենց այնպես, Ալիևի բարի կամքի դրսևորում չէր Հայաստանի բեռները, թեկուզ 4-րդ կարգի ցորեն, իր երկրի տարածքով Ղազախստանից տարանցելը)։

Ախր այդպես մի ոգևորվեք:

Հինգ րոպեի հարց է Միջին Ասիան քլթքլթան կաթսայի վերածելը:

Ֆերգանայի դաշտավայրը կա իր պրոբլեմներով:

ՈՒրիշ բան չլինի, Տաջիկստանի հետ 1300 կմ սահման ունեցող Աֆղանստանը հերիք է:

(Մի անգամ շատ մանրամասն գրել եմ, թե ովքեր են ասօրվա Աֆղանստանի տերերը: Մի անգամ ևս հպանցիկ հիշեցնեմ` նրանք սպանված այն թալիբ դաշտային հրամանատարների երեխաներն են, որոնց սովետական հատուկ ծառայությունները հավաքեցին ու կրթության տվեցին արտասահմանյան առաջնակարգ հաստատություններում):

Զգույշ լինել է պետք:

Տեսեք՝ Ղազախստան -Միջին Ասիա «շորշոփը» մեզ չկպչի։

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 418

Մեկնաբանություններ