-
17.12.2019|
00:01
Արդարև, այսպես է ասում Տերը. «Դուք ձրի վաճառվեցիք և արծաթով չեք փրկվելու»։ Այսպես է ասում Տերը. «Իմ ժողովուրդը նախ եգիպտացիների երկիրն իջավ, որպեսզի իբրև նժդեհ ապրի այնտեղ, ապա բռնությամբ Ասորեստան քշվեց։ Բայց այժմ ինչու՞ եք այստեղ»։
-
13.12.2019|
00:03
Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Նա հարվածների ենթակա մի մարդ եղավ, որ ցավերին համբերել գիտե. իր երեսը դարձնելով` արհամարհվեց ու բանի տեղ չդրվեց։
-
10.12.2019|
00:03
Խոնարհության շնորհիվ նրա դատաստանը վերացավ, և նրա ազգատոհմի մասին ո՞վ պիտի պատմի։ Երկրի վրա վերջ տվին նրա կյանքին. իմ ժողովրդի անօրենությունների պատճառով նա մահվան մատնվեց։
-
06.12.2019|
00:04
Քո որդիները, տարակուսած, քուն են մտել բոլոր ճանապարհների խաչմերուկներում։ Նրանք կարծես կիսեփ ճակնդեղ լինեն։ Նրանց մեջ Տիրոջ բարկությունն է լցված, նրանք խոտորված են Տեր Աստծուց։...
-
03.12.2019|
00:08
Ո՛վ դու, որ տառապյալ ես և խախտված, ես հաշտվել եմ քեզ հետ, մինչև որ դու մխիթարվես։ Ահա ես քո քարերը սուտակից և քո հիմքերը շափյուղայից պիտի պատրաստեմ, քո աշտարակները հասպիսից պիտի կանգնեցնեմ, դռներդ` բյուրեղից և քո շուրջը պարիսպ պիտի քաշեմ թանկագին և և ընտիր-ընտիր քարերից։
-
29.11.2019|
00:45
«Ես եմ, ես այն նույնն եմ, որ մխիթարեցի ձեզ։ Իմացի՛ր, թե դու ո՛վ էիր, որ վախեցար մահկանացու մարդուց և ադամորդուց, որոնք չորացան ինչպես խոտ։ Դու մոռացար Աստծուն` քո Արարչին, որ ստեղծեց երկինքը և հաստատեց երկիրը, ու դու միշտ, ամեն օր վախենում էիր քեզ նեղողի բարկությունից` մտածելով, թե նա կբնաջնջի քեզ։
-
26.11.2019|
00:03
Զարթնի՛ր, զարթնի՛ր, ել կանգնի՛ր, Երուսաղե՛մ, դու, որ Տիրոջ ձեռքից խմեցիր նրա բարկության բաժակը, կործանման բաժակը, ցասման բաժակը, որ խմեցիր ու դատարկեցիր։
-
22.11.2019|
00:06
Դուք, որ ճանաչում եք իրավունքը, և դու, իմ ժողովու՛րդ, որ սրտիդ մեջ իմ օրենքն ես կրում, լսեցե՛ք ինձ. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից, և նրանց բամբասանքը թող ձեզ ամոթանք չպատճառի, քանզի ժամանակի ընթացքում դրանք պիտի մաշվեն ինչպես ձորձեր և ինչպես բուրդ, որն ուտում է ցեցը, բայց իմ արդարությունը պիտի մնա հավիտյան, և իմ փրկությունը` սերնդից սերունդ։
-
19.11.2019|
00:06
Լսի՛ր ինձ, լսի՛ր ինձ, ո՛վ ժողովուրդ, ակա՛նջ դրեք ինձ, ո՛վ թագավորներ, քանզի ինձնից է դուրս գալիս օրենքը, և իմ դատաստանը լույս է հեթանոսների համար։ Արագ, արա՛գ պիտի մոտենա իմ արդարությունը, և իմ փրկությունը պիտի ելնի ինչպես լույս. հեթանոսներն իմ բազկին պիտի ապավինեն, կղզիները պիտի սպասեն ինձ և հույս դնեն իմ բազկի վրա։
-
15.11.2019|
00:01
ՈՒ՞մ կնմանեցնեիք ինձ, հապա մտածեցե՛ք, ո՛վ դուք մոլորյալներ, որ ոսկու մեծ բաժին եք գցում քսակից, արծաթ եք կշռում կշեռքով և ոսկերիչներ վարձում, որպեսզի ձեռակերտ կուռքեր պատրաստեն, և խոնարհվելով երկրպագում եք դրանց։