ԱՄՆ-ի նախկին նախագահ Բիլ Քլինթոնը և նրա կինը՝ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, փետրվարի 26-27-ը ցուցմունքներ են տալու ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի գործով, որը դատապարտվել էր սեռական հանցագործությունների համար։ Բիլ Քլինթոնը հայտարարել է, որ ցանկանում է դա անել ուղիղ եթերում։ «Ես չեմ պատրաստվում ձեռքերս ծալած նստել, մինչ ինձ որպես խամաճիկ են օգտագործում փակ «դատավարությունում»,- ասել է նա:               
 

Բանակը հայտնվել է քաղաքական անպատասխանատվության, գաղափարական դատարկության և համակարգված քայքայման թիրախում

Բանակը հայտնվել է քաղաքական անպատասխանատվության, գաղափարական դատարկության և համակարգված քայքայման թիրախում
28.01.2026 | 18:18

Այսօր՝ Հայկական բանակի 34-րդ տարեդարձին, պարտադիր է ոչ միայն շնորհավորական ձևականությունների մասին խոսելը, այլև առաջին հերթին՝ ազնիվ ու դառը գնահատական տալ այն ճանապարհին, որով բանակը անցել է վերջին տարիներին։ Բանակը, որը ծնվել է գոյապայքարի, ինքնապաշտպանության և ազգային կամքի համադրմամբ, այսօր հայտնվել է քաղաքական անպատասխանատվության, գաղափարական դատարկության և համակարգված քայքայման թիրախում։

Ակնհայտ է, որ օրվա իշխանությունը բանակը չի դիտարկել որպես ազգային անվտանգության հիմնասյուն, այլ զուտ վերահսկման, մանիպուլյացիայի և վերջիվերջո՝ «ռեֆորմների» անվան տակ դատարկման օբյեկտ։ Բոլորիս աչքի առաջ պարտության քաղաքական պատասխանատվությունից խուսափելու համար բանակը ներկայացվեց որպես մեղավոր, սպայական կորպուսը՝ որպես հետադիմական, իսկ հաղթանակի պատմությունը՝ որպես «կեղծ միֆ»։

Բանակի քանդման մեխանիզմները գործարկվել են մի քանի ուղղությամբ․ գաղափարական դիվերսիա՝ զինվորին զրկելով հաղթողի ինքնությունից, կադրային հարված՝ փորձառու սպաներին դուրս մղելով կամ վարկաբեկելով, պատասխանատվության ապաքաղաքականացում՝ պարտությունը վերագրելով համակարգին, ոչ թե որոշում կայացնողներին, ազգային անվտանգության նսեմացում՝ այն փոխարինելով անողնաշար «խաղաղության դարաշրջանի» հռետորաբանությամբ։

Հավանաբար շատերը մոռացել են Փաշինյանի այն ինքնավստահ հայտարարությունը, երբ հարցին՝ ի՞նչ Հայաստան է թողնելու իրենից հետո, նա հպարտորեն պատասխանեց․ «Կթողնեմ՝ կտեսնեք»։ Այսօր, ցավոք, այլևս տեսնելու համար երևակայություն պետք չէ․ բավական է նայել իրականությանը։ Ավելին, այդ «կթողնեմ՝ կտեսնեք»-ը ժամանակի ընթացքում դարձավ ոչ թե քաղաքական խոստում, այլ ակամա ինքնախոստովանություն։

Հավերժ փառք Հայրենիքի պաշտպանության համար նահատակված քաջորդիներին։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2162

Մեկնաբանություններ