Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ անվտանգության երաշխիքներ պետք է լինեն և՛ Ռուսաստանի, և՛ ՈՒկրաինայի համար, իսկ կայուն խաղաղության մասին համաձայնագրից հետո ՈՒկրաինայում օտարերկրյա զորքերի ներկայությունն իմաստ չունի։ «ՈՒկրաինայի տարածքում գտնվող ցանկացած զորք Ռուսաստանը կդիտարկի որպես ոչնչացման օրինական թիրախ»,- ընդգծել է Պուտինը:               
 

Նրան ու իր թիմին հաղթանակներ ու հաղթողներ պետք չեն

Նրան ու իր թիմին հաղթանակներ ու հաղթողներ պետք չեն
21.07.2025 | 10:38

Լևոն Արոնյանը, ով մորական կողմից իմ հայրենակիցն է՝ Նոյեմբերյանի Դովեղ գյուղից (մոտիկից ճանաչում եմ, երբ 12 տարեկան էր, շատ եմ շփվել իր, իր ծնողների հետ) հաղթել է Լաս Վեգասում կայացած մրցաշարում։

Մեր հաղթանակներն ու հաղթողներին չսիրող, մեր պարտությամբ հպարտացող Նիկոլ Փաշինյանն ու

ՔՊ-ական իշխանավորները համարեցին, որ Լևոնի շախմատային պոտենցիալը սպառված է, Լևոնն իր նկատմամբ ոչ լավ վերաբերմունքի պատճառով Հայաստանից հեռացավ ԱՄՆ։ ՔՊ-ական իշխանավորների վատ վերաբերմունքի պատճառով մեծանուն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը հեռացավ Հայասռտանի հավաքականից, սակայն հաջողությամբ հանդես է գալիս աշխարհի ամենահայտնի ակումբեներից մեկում՝ Միլանի «Ինտերում»։ Նիկոլ Փաշինյանը հպարտանում է պատերազմում մեր պարտությամբ; Նրան ու իր թիմին հաղթանակներ ու հաղթողներ պետք չեն, նրանք իշխանության են բերվել Հայաստանը պարտվեցնելու «առաքելությամբ»։ Նրանց դեռևս հավատացողները թող իրենց գլխին դնեն «Դուխով» գրառումով գլխարկները, կրծքի տակ կրեն «Հայաստանի հպարտ քաղաքացու անձնագրերը» և շարունակեն հպարտանալ բոլոր ոլորտներում մեր պարտություններով։

Հայաստանում Նիկոլ Փաշինյանի «Երկրի հակառակ կողմն» է։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 5347

Մեկնաբանություններ