ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում Վիեննայում

Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի հանդիպում Վիեննայում
05.04.2016 | 18:01

Հանդիպման նախօրեին Էրդողանը վերահաստատել է Թուրքիայի ադրբեջանամետ դիրքորոշումը, Լավրովը Անկարային հորդորել է չաջակցել ահաբեկիչներին։
Վիեննայում հանդիպում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի անդամները։ ԵԱՀԿ-ն ներկայումս նախագահող պետության` Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը երեկ ասել է, որ հանդիպմանը մասնակցելու են խմբում ընդգրկված երկրների դեսպանները։ Մինսկի խմբի կազմում 11 երկիր է` Հայաստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Չեխիան, Սլովակիան, Գերմանիան, Իտալիան, Շվեդիան և համանախագահող եռյակը` Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ը: Շտայնմայերը դեռ անցած շաբաթ օրը, երբ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում ծայրաստիճան սրվել է իրավիճակը, ասել է, որ խիստ անհանգստացած է բախումներով։ Նրա համոզմամբ, հակամարտության ռազմական լուծում չկա, և կողմերը պարտավոր են քաղաքական կամք դրսևորել ու վերսկսել բանակցությունները Մինսկի խմբի շրջանակում։
«Ես միանշանակ և ամբողջությամբ սատարում եմ Մինսկի խմբի համանախագահներին և նրանց աշխատանքը»,- ասել է Շտայնմայերը։ Մինչդեռ, Մինսկի խմբի անդամներից Թուրքիան հերթական անգամ դրսևորել է իր միանշանակ ադրբեջանամետ դիրքորոշումը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեկ ելույթ ունենալով Կարմիր մահիկի թուրքական բաժնի համագումարում, ասել է, թե հավատում է, որ «Լեռնային Ղարաբաղը մի օր կվերադառնա Ադրբեջանի կազմ», հավելելով, որ Թուրքիան ի սկզբանե Ղարաբաղի հարցում աջակցել է Ադրբեջանին։
Երեկ լրագրողների հետ հանդիպման ընթացքում ղարաբաղյան բախումներին է անդրադարձել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք տեղեկանում ենք, որ միջադեպերը չեն դադարել։ Մենք պնդում ենք, որ Բաքվում և Երևանում լսեն Մոսկվայից, Վաշինգտոնից և Փարիզից ստացվող ազդակները, Ռուսաստանը, Միացյալ Նահանգները և Ֆրանսիան ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահներն են»,- հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի արտգործնախարարը խոսել է նաև Թուրքիայի կեցվածքի մասին։
«Չեմ կարող ասել՝ Անկարան ունի՞, թե՞ չունի որևէ դեր Լեռնային Ղարաբաղում, բայց համոզված եմ, և դա կարող եմ հստակ ու բարձրաձայն հայտարարել` բոլորի, այդ թվում Թուրքիայի ու թուրք ժողովրդի շահերից կբխի, եթե Անկարան կարողանա կենտրոնանալ ահաբեկչությանը ցուցաբերվող աջակցությունը կրճատելու վրա»,- ասել է Սերգեյ Լավրովը։

Դիտվել է՝ 3216

Մեկնաբանություններ

թյունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին
Հետ­պա­տե­րազ­մա­կան հո­գա­ծու­թ­յուն ժո­ղովր­դին