ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Բաքուն ձգտում է լիդերության

Բաքուն ձգտում է լիդերության
08.07.2024 | 09:01

Ադրբեջանը 2020 թվականից հետո ձգտում է ԹՊԿ-ում (Թյուրքական պետությունների կազմակերպություն) լիդերության և գերիշխող դիրքի։ Բաքվի բռնապետը երեկ հայտարարել է 2 մլն դոլար հավելյալ ներդրման մասին՝ խոսելով կազմակերպության դերի և կշռի բարձրացման անհրաժեշտությունից։ Ինչ-որ իմաստով սա նաև մարտահրավեր է Թուրքիային, որը ձգտում է գլոբալ լիդերության կարգավիճակի հասնել, այդ նպատակով նաև Թյուրքական խորհուրդը նախաձեռնելով և գլոբալ նպատակներ ամրագրելով։

Բաքվի բռնապետը իր առջև ևս խնդիր է դրել` ռեգիոնալ լիդերության միջոցով մեկընդմիշտ լուծել Հայաստանի հարցը, Հայաստանը վերածելով կենսունակությունից զրկված ու ինքնաբավ կազմավորման։

Բաքվում էլ գիտեն, որ ոչինչ հավերժական չէ՝ ո՛չ հաղթանակը, և ո՛չ էլ նույնիսկ պարտությունը, եթե, իհարկե, կա նպատակ։

Ուստի Բաքուն փորձում է գնալ իր համար գուցե պրագմատիկ, բայց իրականում մեզ մոտիվացնող ճանապարհով։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 4733

Մեկնաբանություններ