ՈՒկրաինայի պատճառով երրորդ համաշխարհային պատերազմ չի լինի՝ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Ես չեմ սկսել այս պատերազմը, դա Բայդենի համաձայնությունն էր։ Ես եկա, և դա լիակատար անկարգություն էր։ Դա կարող էր հանգեցնել երրորդ համաշխարհային պատերազմի։ Դա տեղի չի ունենա, մեզ կհաջողվի կանգնեցնել դա։ Ես կարծում եմ, որ նախագահ Պուտինի հետ իմ հարաբերությունների շնորհիվ դա տեղի կունենա շատ արագ»,- հավաստիացրել է Թրամփը։               
 

Երկերեսանի աշխարհ

Երկերեսանի աշխարհ
17.11.2024 | 14:05

Աշխարհի աչքի առջև, առանց որևէ խղճի խայթի, Իսրայելը ավերակների է վերածում հերթական պետություն Լիբանանը։ Մերձավոր Արևելքի Փարիզը, առանց աչքը թարթելու, վերածում է աղետի գոտու, լցնում փախստականներով, արյունով։ Աշխարհը ոչ միայն ծպտուն չի հանում, այլ նաև մատ է թափ տալիս բոլոր նրանց վրա, ովքեր փորձում են Լիբանանի կողքին կանգնել: Մինչդեռ երկերեսանի աշխարհը Ռուսաստանին է՛լ ահաբեկիչ, է՛լ օկուպանտ, է՛լ թշնամի է անվանում՝ նույն աշխարհի կողմից հրահրված պատերազմի պատճառով: 2020-ին էլ ձեռքները ծալած-նստած դիտում էին, թե ինչպես է մի ողջ ազգի կոտորում թուրք-ադրբեջանական տանդեմը՝ իրենց ահաբեկիչ վարձկաններով։ Փոխանակ մատը մատին տային, անցել էին իրենց հաշիվները մաքրելուն մեր նյարդերի, հույզերի հաշվին՝ մեղադրական սլաքներն ուղղելով իրար դեմ, թե ով պետք է կանգնի Հայաստանի կողքին:

Մի խոսքով, միայն ու միայն ուժեղ լինել է պետք՝ մտքո՛վ, խելքո՛վ, զենքո՛վ:

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 3738

Մեկնաբանություններ