ՈՒկրաինան պաշտոնապես միացել է Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելու Եվրոպական միության որոշմանը։ Համապատասխան հայտարարությունը Եվրամիության անունից տարածել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։               
 

Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է

Արեգնազ Մանուկյանը քաղբանտարկյալ է
05.08.2026 | 14:35

Ոչ լեգիտիմ խորհրդարանի մեկնարկային նիստում ՔՊ-ական ճամբարից ծղրտոցներ էին լսվում՝ ապօրինաբար կալանավորված «Մայր Հայաստան» կուսակցության վարչության անդամ Արեգնազ Մանուկյանի թեմայով։ Տխրահռչակ Վահագն Ալեքսանյանը, ձևականորեն թաքնվելով անմեղության կանխավարկածի ձևակերպման տակ, մեղադրանքներ հնչեցրեց Մանուկյանի հասցեին, թե իբր նա պետական գաղտնիք է հրապարակել։ Դա սուտ է. չկա որևէ ապացույց և հիմնավորում։ Մանուկյանին ակնհայտորեն կալանավորել են քաղաքական դրդապատճառներով, և նա քաղաքական բանտարկյալ է։

Իսկ զրպարտության համար Վահագն Ալեքսանյանը քարշ է տրվելու դատարան։

Սոնա ԱՂԵԿՅԱՆ

Դիտվել է՝ 2102

Մեկնաբանություններ