Սիրելիներ և սիրելի լրագրողներ:
Մի խումբ կամավորներ ստեղծել են փաստերի ստուգման հարթակների ստուգման հարթակ:
Մի քանի տարի է, ինչ Հայաստանում փաստերի ստուգման հարթակի անվան տակ ինչ-ինչ խմբեր գործակալական գործունեություն են իրականացնում ընդդեմ Հայաստանի, Արցախի ու նրա դաշնակիցների:
Դա էլ քիչ է, փորձում են լռեցնել անկախ ձայները՝ նրանց խոսքերը մանիպուլյացիաների ենթարկելով կամ դատական վեճերով:
Ինչպես գիտենք նաև հակաեվրոպական մի պաշտոնյա՝ Կայա Կալասը խոսք է տվել, որ աջակցելու է Հայաստանում հակաժողովրդավարական բանակներին, որպեսզի կեղծեն ընտրությունները և հայերիս դեմ շարունակեն հիբրիդային պատերազմը: Այսինքն, փող ա էլի տալու:
Հիշենք նաև, որ ամենահայտնիներից sut.am-ը, որն այժմ կոչվում է fip.am, համաձայն արտահոսած փաստաթղթերի ընդգրկված է եղել բրիտական հատուկ ծառայությունների գործակալական ցանցերում, ըստ որի այն փաստերի ստուգման անկախ հարթակի անվան տակ պետք է իրականացնի օտար երկրի քմահաճույքները:
Քանի որ խումբը կամավոր է, օգնենք՝ զարգանան:
Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆ