Գերմանիան դիվանագիտական հարաբերություններ հաստատեց Իսրայելի հետ՝ պատերազմի ավարտից քսան տարի անց և Հոլոքոստի (ցեղասպանության) համար փոխհատուցումների վճարումը սկսելուց տասներկու տարի անց՝ 1965թ-ին...
Մեկ անգամ, երբ մարդ խաբվում է` նորմալ է, երկրորդ անգամ, երբ խաբվում է` աննորմալ, իսկ երրորդ անգամ խաբվելու դեպքում` ապուշ է` կատարյալ հիմար։
Իսկ ընդհանուր առմամբ, չկան խաբողներ, կան միայն խաբվողներ...
«Փաշինյան Նիկոլ & Co»-ն ընտրարշավն իրականացնում է աշխատանքային ժամերին: Այսինքն, Փաշինյան Նիկոլն ապրիորի գիտի, որ այդ ժամերին հերոս-հարկատուներն աշխատում են, հետևաբար` «քարոզներին» մասնակցել չեն կարող...
Նիկոլի հավատացյալներից մեկը բառացիորեն գրել է` ՀՀ քարտեզից հրաժարվողին Հայաստանում ապրել չի հասնում, հավատացյալ հոտն էլ, բնականաբար, արձագանքել է` Ամեն...
Երեկ Անկարայում՝ Ադրբեջանի դեսպանությանը կից «Շուշի» կենտրոնի դիմաց, բացվեց Կովկասի իսլամական բանակին նվիրված թվով երրորդ հուշարձանը: Առաջին երկուսը գտնվում են Բաքվում և Գանձակում:
Կովկասի իսլամական բանակը (Նուրի փաշայի հրամանատարությամբ) ձևավորվել է Օսմանյան Թուրքիայում, որը 1918թ. սեպտեմբերի 15-ին գրավել է Բաքուն և իրականացրել քաղաքի քրիստոնյա և հրեա ժողովուրդների կոտորածը: Միայն Բաքվում այդ բանակը կողոպտել ու սպանել է շուրջ 30 հազար հայերի (ըստ Oxford-ի գիտական աղբյուրների)...