ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Ե՛վ իշխանությանը, և՛ ընդդիմությանը

Ե՛վ իշխանությանը, և՛ ընդդիմությանը
06.04.2026 | 11:36

«Թրամպի ուղին» իրականություն չի դառնալու:

Ինչպես մեր տատերը կասեին՝ այդ շաջի վրա լավաշ չի թխվի: Մոռացեք...

Բացեք ձեր աչքերը, սթափ նայեք Պարսից ծոցում ընթացող իրադարձություններին, վարվող քաղաքականության ռեալ արդյունքներին:

Գուցե թե հասու կլինեք նրան, որ չի լինելու ոչ Ռուսաստանը շրջանցող «Միջին միջանցքը», ոչ էլ այդ միջանցքի «Թրիիփ» հատվածը:

Մի անգամ գրել եմ, նորից կրկնեմ՝ ԱՄՆ-ը դաուն-դեբիլներ չեն ղեկավարում, որ իրենց թիվ մեկ տնտեսական հակառակորդ Չինաստանի համար պողոտա բացեն:

Ախր դժվար չէ հասկանալը, որ Թրամփ - Պուտին զույգն Իրանն օգտագործում է Չինաստանի ոտքը Ծոցի երկրներից կտրելու համար:

Բայց ու՞մ կասես..․

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 1426

Մեկնաբանություններ