ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

ՈՒրիշների ողբերգության վրա սեփական գովազդ անելը քաղաքական անբարոյականություն է

ՈՒրիշների ողբերգության վրա սեփական գովազդ անելը քաղաքական անբարոյականություն է
11.04.2026 | 12:08

Ուրիշների ողբերգության վրա միավորներ հավաքելը ոչ միայն անբարոյական է, այլև չարիք։

Նիկոլ Փաշինյանը կիսաժպիտ պատմում է Շիրակի մարզում ավտովթարի հետևանքով մի ամբողջ ընտանիքի մահանալու մասին՝ դա համեմելով իր գովազդով, թե ճանապարհները այնքան լավ վիճակում են, որ վարորդները գայթակղվում են և արագ քշում։

Իհարկե, ստում է, թե ճանապարհները լավ վիճակում են։ Պետական բյուջեի փողերը մսխելու լավ միջոց է ճամփա սարքելը, որը ամիսներ անց դառնում է իսկական չարիք վարորդների համար՝ առաջացած փոսերի պատճառով։

Բայց ուրիշների ողբերգության վրա սեփական գովազդ անելը այլ կերպ կոչվում է քաղաքական անբարոյականություն։

Ու հենց նույն պահին վարչապետին ուղեկցող անհամար ոստիկանների ավտոբուսն էլ է վթարի ենթարկվում՝ մեծ վնաս պատճառելով այլ մարդկանց։

Նիկոլ Փաշինյանի տրամաբանությամբ՝ այս անգամ երևի ոստիկաններն են գայթակղության մեջ ընկել։

Կարելի է ենթադրել՝ Նիկոլի իշխանությունը ամեն գնով պահելու գայթակղությունն է, քանի որ դրանից զրկվելու դեպքում ոմանք կրկին վերադառնալու են սարեր՝ կով պահելու, ոմանք, ՔՊ-ի մեծ մասի հետ, կհայտնվեն բանտում։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 1115

Մեկնաբանություններ