ԱՄՆ-ը մերժել է Իրանի հարստացված ուրանը Ռուսաստան փոխանցելու Ռուսաստանի առաջարկը, ընդ որում, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է վերադառնալ այդ նախաձեռնության քննարկմանը՝ India Today-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Պուտինի առաջարկը, ինչին համաձայն էր Իրանը, բավականին լավ լուծում կարող էր լինել»,- հավելել է Պեսկովը։               
 

Փաշինյանը հանդիպել է խոշոր գործարարներին

Փաշինյանը հանդիպել է խոշոր գործարարներին
14.04.2026 | 11:09

Թե ո՞վ է մասնակցել, ու՞մ ամոթանք տանք, հարց է՝ որևիցե երկրի ղեկավարի մոտ գործարարները այդքան հաճախակի ճաշի գնու՞մ են, նրա կողակցի և կուսակցության հիմնադրամներին փող տալի՞ս են։

Ես այդքան շատ երկրներում եղել եմ, բայց ճիշտն ասած նման օրինակներ չեմ հիշում։

Բայց շատ մի հայհոյեք խոշոր գործարարներին, որովհետև նրանց համար միևնույնն է դուք պատերազմում երեխա կորցրե՞լ եք, կամ Արցախի կորուստի համար նրանք ցավու՞մ են ․․․

Հա, իսկապես իզուր պետք չի նյարդայնանալ, որովհետև Հայաստանում մեկը զոհվում է, մյուսը փող է դիզում, անունը դնում են աշխատատեղեր է ապահովում, և, Հայաստանում նորմալ է, որ դու մի կերպ ապրես, բայց «նիկոլ ջան»-ին պաշտես, մյուսն էլ լաբուտեններ հագած գնա Մոնակոներում սելֆի անի, որ սիրուն նկարներ ինստայում գցի ու ասի, թե ինքը քաղաքականությամբ չի զբաղվում։

Կա նաև այն տեսակը, ով երկրիդ հերն անիծածին փող է քցվում, երբ պահանջի ու վազում հետը ճաշի, պատճառաբանելով, թե բիզնեսը կկորցնի։

Բոլոր երեք տեսակներն էլ իրականում նույն դերակատարումն ունեն Արցախի կորստի, Հայաստանի հայաթափման ու անարդարության մթնոլորտի ստեղծաման մեջ։

Ամեն դեպքում պետական արարողակարգերի ո՞ր կետով է նման սեղան գցվում։ Ի՞նչ տոնին ընդառաջ, ինչ պաշտոնական պրոտոկոլով են նախաճաշում այս գործատուները ՀՀ վարչապետի հետ, եթե այդ սեղանի շուրջ Փաշինյանն դրանց իր կուսակցության նախընտական ծրագիրն է ներկայացնում։

Նրանք գիտակցաբա՞ր են գնացել Փաշինյանի անձնական քաղաքական քարոզարշավային ճաշի։

Նարինե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 722

Մեկնաբանություններ