ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Այս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Այս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա. Հրանտ Մելիք-Շահնազարյան
14.09.2022 | 07:24

Իսկ հիմա անելիքների մասին։
Ես արդեն շատ եմ գրել, որ այս իշխանություններից որևէ դրական սպասելիք չկա։ Նրանք պետք է հեռացվեն։

Վստահ եմ՝ ընդդիմությունն այս պահին իր անելիքներն է քննարկում։ Հնարավոր է՝ նոր ցույցեր են պլանավորվում։ Բայց… Կարծում եմ հիմա այդ ամենի ժամանակը չէ։ Ստեղծված իրավիճակում այլ լուծումներ են պետք։ Ավելի արագ արդյունքներ բերող լուծումներ։ Պետք է շտապ շատ ներկայացուցչական մի խորհուրդ ձևավորել, միավորել այնտեղ բոլոր հեղինակություններին՝ սկսած քաղաքական գործիչներից, ավարտելով հոգևորականներով, գիտական հանրույթի ներկայացուցիչներով, հանրային դեմքերով, անգամ այս իշխանությունների որոշ ներկայացուցիչներով և գնալ ու Նիկոլի հետ արագ կարգավորել նրա հեռացման պայմանները։
Երբ ասում եմ՝ Խորհուրդ, նկատի ունեմ, որ դրա առաջին տեղերում պետք է լինեն մեր երկրի նախկին բոլոր ղեկավարները, Վեհափառն ու եպիսկոպոսները, դեռևս պատվի նշույլներ պահպանող գեներալները, ազդեցիկ մարդիկ և այլն։ Սա է պետք հիմա շատ արագ անել։ Գնալ ու պատասխանատվություն ստանձնել։

Դիտվել է՝ 10383

Մեկնաբանություններ