ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը կմասնակցի Իրանի հարցով Պակիստանում կայանալիք բանակցությունների հաջորդ փուլին՝ հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆի և նախագահի փեսա Ջարեդ Քուշների հետ՝ Սպիտակ տնից հայտնել են CNN հեռուստաալիքին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հերքել էր, թե փոխնախագահը կմասնակցի բանակցությունների վերջին փուլին։               
 

Սա ինքնախոստովանական ցուցմունք էր. Անդրանիկ Թևանյան

Սա ինքնախոստովանական ցուցմունք էր. Անդրանիկ Թևանյան
16.09.2022 | 07:24

Նիկոլի ելույթից մարդկանց ճնշող մեծամասնության մոտ կարծիք ձևավորվեց, որ Հայաստանի վրա Ադրբեջանի այս հարձակումը Ալիևի հետ պայմանավորվածության արդյունք է եղել, որպեսզի հետո ստորագրվի Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու փաստաթուղթ, ու դա ներկայացվի որպես «Զատո 29.800 քառակուսի կիլոմետր եմ փրկել» վերնագրի ներքո: Նիկոլն այդ մասին ԱԺ-ում ասաց անուղղակիորեն՝ համոզմունք հայտնելով, որ իր անելիք քայլից հետո դավաճանի պիտակ է ստանալու, բայց ամեն դեպքում գնալու է այդ քայլին:


Դա՞ էր ուզում ասել Նիկոլը, թե ոչ, արդեն էական չէ: Էականն այն է, որ հաշվի առնելով նրա տեսակը՝ մարդիկ ամեն ինչ ընկալել են այնպես, ինչպես ներկայացրեցի վերևում:
Սա ինքնախոստովանական ցուցմունք էր: Հասել ենք այն օրին, որ արդեն բաց տեքստով դավաճանության անոնս է արվում: Հայե՛ր, ոտքի՛:

Դիտվել է՝ 10994

Մեկնաբանություններ