ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել ՈՒկրաինային Tomahawk հեռահար թևավոր հրթիռներ փոխանցելու հարցը։ Սպիտակ տան ղեկավարը հույս է հայտնել, որ Պուտինը կհամաձայնի դադարեցնել պատերազմը։ «Հակառակ դեպքում, դա վատ կավարտվի նրա համար»,- սպառնացել է Թրամփը։               
 

Եթե չսովորենք գիտությունից և պատմությունից, իրականությունը դաժանաբար մեզ դաս է տալու

Եթե չսովորենք գիտությունից և պատմությունից, իրականությունը դաժանաբար մեզ դաս է տալու
03.10.2025 | 13:14

Ասացինք՝ պարտությունից հետո պետք է հզորացնել երկիրը։

նիկոլն ասաց՝ մենք խաղաղության խաչմերուկ ենք ուզում։

Ասացինք՝ հողերը մի՛ հանձնիր։

նիկոլն ասաց՝ Շուշին դժբախտ ու դժգույն է։

Ասացինք՝ երկիրը հզորանում է հասարակական միասնկանությամբ։

նիկոլն ասաց՝ ես ունեմ ժողովրդի մանդատը, ինչ ուզենամ այն կանեմ։

Ընդիմությանն ասացինք՝ 2021-ի ընտրություններին մի մասնակցեք, դրանով օրինականացնելու եք Արցախի հանձնումը։

Ասացին՝ մենք հաղթելու ենք, քանի որ Արցախը նիկոլը հանձնել է․․․

Ասացինք՝ Ադրբեջանը հարձակվելու է Ջերմուկի ուղությամբ։

նիկոլն ասաց՝ մենք բանակցում ենք, ու դուք մեր խաղաղության հասնելուն խանգարում եք։

Ասացինք՝ Ազերների ախորժակը բացվել է իրենք ավելին են պահանջելու։

նիկոլն ասաց՝ եվրոպացի դիտորդները չեն թողնի։

Ասացինք՝ Արցախի մշակույթային ժառանգությունը ոչնչացնում են։

նիկոլն ասաց՝ դա Ադրբեջանի հողն է․․․

Ասացինք՝ բոլորը Հայաստանով առևտուր են անում։

նիկոլն ասաց՝ դուք աշխարհի լեզուն չեք հասկանում։

Ասացինք՝ ռազմական և ճկուն դիվանագիտությունն է աշխարհի լեզուն։

նիկոլն ասաց՝ մեր «ժողովրդավարությունն» է մեր բրենդը։

Ասացինք՝ Հայաստանը հզոր է, երբ միասնակաան է։

նիկոլականներն ասացին՝ դու ռուսամետ ես։

Ասացինք՝ Ռուսաստանը ի՞նչ կապ ունի, Հայաստանի սահմաներն են մտել ու դուրս չեն գալիս ազերները։

նիկոլն ասաց՝ ես մուրճ ունեմ։

Ասացինք՝ Հայասատնը միջազգային ասպարեզում մենակ է մնացել։

նիկոլն ասաց՝ ես պաշտպանում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։

Ասացինք՝ այդպես հանձնելու ես Արցախը։

նիկոլն ասաց՝ թող Ռուսաստանը մտածի։

Ասացինք՝ թուրքերը իրենց ազդեցությունը մեծացնելով Հայասատնում, լարվածություն եք ստեղծելու՝ Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի հետ։

նիկոլն ասաց՝ մենք գնում ենք դեպի եվրոպաական քաղաքակրթություն։

Ասացինք՝ եվրոպական քաղաքակրթություն գոյություն չունի, այնտեղ միայն ուժն ու առևտուրն են գերակայում։

նիկոլականները ասացին՝ դուք հետամնաց եք։

Ասացինք՝ մի վստահեք թուրքին։

նիկոլն ասաց՝ Թրամփի ստորագրությունը երաշխիք է․․․

Հիմա՝ դուք և աշխարհի իրականությունն ու պատմության

դատաստանը։

Վազգեն ՊԵՏՐՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 813

Մեկնաբանություններ