Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

«Մենք ձեր շնորհիվ շատ ենք փոխվել որպես ազգ»

«Մենք ձեր շնորհիվ շատ ենք փոխվել որպես ազգ»
16.03.2025 | 17:37

Վերջին մոտ 30 տարվա ընթացքում ադրբեջանցիները խախտել են հայերի հետ պայմանավորվածությունը առնվազն 13 անգամ։ 13 անգամ սկզբից պայմանավորվել են ու հետո, ըստ էության, խաբել, անցել հարձակման, խախտել։ Եվ ճիշտ են արել, քանզի նախ հստակ իմացել են, թե ինչ որակի ու մտքի տեր հավաքական օպոնենտի հետ գործ ունեն։

Ինչպես նաև խախտել են, քանի որ քաղաքակրթական ու գաղափարական հակառակորդի հետ պայմանավորվածություն-պայմանագիր քննարկելը զուտ ժամանակավոր քաղաքական մանևր են համարել, ինչպես մի քանի անգամ շեշտել է Իլհամ Ալիևը` նոր հարված նրան հասցնելու և վերջնականապես ապառազմականացնելու, հնազանդեցնելու և նրա ֆիզիկական գոյությունն ու քաղաքական ապագան միայն իրենցով պայմանավորելու ռազմավարական նպատակով։

Ինչպես 2017 ին Բրիտանիայում հայ-ադրբեջանական հերթական քննարկման ժամանակ հայտարարել է Հիքմեք Հաջիևը. «Մենք ձեր շնորհիվ շատ ենք փոխվել որպես ազգ։ Շատ բան ենք հասկացել մեր, ձեր ու աշխարհի մասին` ձեր շնորհիվ»։

Էդուարդ Աբրահամյան

Դիտվել է՝ 7605

Մեկնաբանություններ