Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Սրանց աստվածը փողն է, աշխատավարձը, պագոնը

Սրանց աստվածը փողն է, աշխատավարձը, պագոնը
18.10.2025 | 13:41

Ինչ-որ մի զինված պատուհաս մեկ օրում 4 մարդու դաժանաբար զրկում Է կյանքից: Սկզբում՝ երկուսին, ապա 3 ժամ, ենթադրաբար, ոտքով գնում Է ու սեփական զենքով ևս 2 հոգու է մահացու հրազենային վնասվածք հասցնում։

Ոստիկանություն, քննչական-մնչական՝ չկա։ Օրը մեկին կրակում են, մեկին՝ ծանր վիրավորում. իրավապահ համակարգ չկա։

Ինչ-որ մի ԱՆտեր «հոգևորական» խոսքի մեջ ասում է՝ «ինձ ստիպել են հավաքի գնալ», ու գնա՜ց. էլ ԱԱԾ, էլ քննչական, էլ համայնքային ոստիկանություն, էլ մասկով ինչ արարած ասես, որ չի լցվում Արագածոտնի թեմ։ Գործ են անում, 6 հոգու հերոսաբար ձերբակալում, տանում են։

Մեկ-մեկ մտածում եմ՝ տեսնես էս իրավապահներն ու ուժայինները չե՞ն ամաչում իրանց չարած գործերի ու արած տխմարությունների համար։

Տեսնես ԱԱԾ-ականները գո՞հ են նշխարք փշրելու ու եկեղեցու թեմեր խուզարկելու «վեհ» գործից։

Երևի գոհ են, հակառակ դեպքում կթքեին նիկոլի հրահանգիչի դեմքին ու դուրս կգային էս խայտառակ համակարգից, որը բացառապես մեկի շահն է սպասարկում։

Ես չեմ հավատում, որ էդ քննիչներն ու եկեղեցիներ խուզարկողները հավատացյալներ են։

Դրանք եկեղեցիների կողքը խորոված անող ու զիբիլ այնտեղ թողնող էն խոզերից են, ում աստվածը փողն է, աշխատավարձը, պագոնը, իսկ իրենց համար սուրբ են բացառապես նիկոլն ու աննան։

Արամ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 4739

Մեկնաբանություններ