Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Թեզ, որը հային զրկում է սեփական քաղաքական կամք ունենալու հնարավորությունից

Թեզ, որը հային զրկում է սեփական քաղաքական կամք ունենալու հնարավորությունից
28.04.2026 | 11:29

«Ցեղասպանությունը եղավ, որովհետև հայ ժողովրդին ներքաշեցին միջազգային խարդավանքների մեջ»-ը թուրքական թեզ է։

Դա նշանակում է, որ ամեն ինչ լավ էր, հայերը՝ որպես Օսմանյան կայսրության ստրուկներ, նորմալ ապրում էին, բայց դրսի ուժերը փորձեցին քանդել Օսմանյան կայսրությունը, դրա համար օգտագործեցին Հայկական հարցը, հայերն էլ, էշի պես չհասկանալով, որ իրենք ստրուկ են, օգտագործվեցին։

Այս թեզը ոչ միայն թուրքական է, ոչ միայն սուտ է, այլև բնույթով ցեղասպանական է, որովհետև հայ ազգին զրկում է սեփական քաղաքական կամք ունենալու հնարավորությունից՝ վերջինիս համարելով չմարդ կամ ստրուկ։

Իսկ ստրուկին սպանելը մարդասպանություն չէ, որովհետև ստրուկը տիրոջ սեփականությունն է։

Ըստ այդմ՝ ՀՀ դե-ֆատկո իշխանությունների գաղափարախոսությունը թուրքական է, իրենք հայ ազգին համարում են թուրքերի ստրուկ, իսկ երբ հայը փորձում է ազատագրվել՝ «դրսի ուժերի հրահրած»։

Էդգար ԷԼԲԱԿՅԱՆ

Քաղաքագետ

Դիտվել է՝ 4859

Մեկնաբանություններ