Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի փոխանցմամբ՝ առայժմ Ռուսաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների բարելավման նախադրյալներ չկան, եվրոպացի քաղաքական գործիչները հավատարիմ են առճակատման գծին և մեծացնում են ԵՄ երկրների ռազմական ներուժը։ Միաժամանակ Պեսկովն ընդգծել է, որ Ռուսաստանը պահպանում է Եվրոպայի հետ երկխոսության պատրաստակամությունը։               
 

Միջադեպերը տեղի են ունեցել նույն միջոցառման շրջանակներում

Միջադեպերը տեղի են ունեցել նույն միջոցառման շրջանակներում
03.05.2026 | 13:12

Ձախ նկարում պատկերված է ՀՀ քաղաքացի՝ ազգությամբ հայ թափառաշրջիկը, որին զզվանքով և արհամարհանքով դուրս է բերում հրապարակից հայ ոստիկանը, իսկ մյուս նկարում ՀՀ հրապարակում տժժացող թուրքն է, որը մատներով ցուցադրում է գորշ գայլերի նշանը, իսկ ովքե՞ր են դրանք։

Գորշ գայլերի կուսակցությունը թուրք ծայրահեղականների քաղաքական խմբավորում է, որի գաղափարախոսությունը պանթյուրքիզմն է, թյուրքական ռասայի գերագահությունը մնացյալ ազգերի նկատմամբ, այն իր բնույթով նեոֆաշիստական արժեհամակարգ ունի և կրում է նաև արմատապես հակահայկական բնույթ։

Հիմա ու՞մ պետք է դուրս շպրտեին հրապարակից ձեզ համար պարզ է, եթե մենք լինեինք նորմալ պետություն։ Միգուցե հայ շրջմոլիկն իր «թռի վռի մի ճպուռի» կեցվածքով դու՞րս էր մայիսմեկյան օրվա խորհրդից, բայց հայ է, իսկ էն սպառնալիքը, որի մատները պետք է մխրճեին համապատասխան տեղը, որպես կենսաբանական գոյանք լակած թավալվում է Երևանի հյուրանոցներից մեկում և նոր հակահայկական ռիլեր է նկարում։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.

Հայաստանը բաց երկիր է, մենք դեմ չենք օտարազգիներին, բայց զբոսաշրջիկը պետք է հարգի այն երկիրը որտեղ հյուրընկալվում է։ Իսկ այդ նշանի ցուցադրումը կքրեականացվի՝ համաձայն ՀՀ օրենսդրության, իշխանափոխությունից հետո, և ամեն մի դուրսպրծուկ այլևս իրեն թույլ չի տա նման բան։

Դիտվել է՝ 5520

Մեկնաբանություններ