ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է ՌԴ Պետդումայի ընտրությունների մասին: «Ընտրությունների արդյունքը կլինի ընդհանուր պատասխանն այն ուժերին, որոնք ցանկանում են թուլացնել Ռուսաստանը, կասեցնել նրա զարգացումը, զրկել մեզ ինքնիշխանությունից և սեփական ճակատագիրն ինքնուրույն որոշելու իրավունքից։ Իսկ նոր շրջանների՝ Դոնբասի և Նովոռոսիայի բնակիչները, Ռուսաստանի հետ վերամիավորումից հետո առաջին անգամ, կմասնակցեն Պետդումայի ընտրություններին»,-նշել է նա։               
 

«Հակասովետականները տեղ չունեն այս սուրբ տոնին»

«Հակասովետականները տեղ չունեն այս սուրբ տոնին»
05.09.2025 | 11:38

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի այցը Չինաստան՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 80-ամյակի տոնակատարության առիթով, սկսվել է սկանդալով. Պեկինի համալսարանի ուսանողները հրաժարվել են լսել նրա ելույթը, մինչև Ալիևը հրապարակավ ներողություն չխնդրի Խորհրդային Միությանը զրպարտելու համար։ Այս մասին տեղեկացնում է Panorama.pub կայքը։

«Մենք հիշում ենք ԽՍՀՄ-ի և անձամբ ընկեր Ստալինի, Բրեժնևի և Գրոմիկոյի դերը միլիտարիստական Ճապոնիայի նկատմամբ տարած հաղթանակում: Հետևաբար, մենք չենք հանդուրժի քարանձավային հակակոմունիստի մեր հողի վրա՝ հատկապես այսօր», – ասել է տեղական կոմերիտական խորհրդի ղեկավար Չան Կայշին:

Ըստ լրատվամիջոցի, Ալիևը հրաժարվել է պատասխանել ուսանողների հարցերին, որից հետո երիտասարդները սկսել են կատարել «Մոսկվայի գիշերներ» և «Մոսկվա-Պեկին» երգերը, Իլհամ Ալիևը նույնիսկ փորձել է շարունակել ելույթը, բայց, գիտակցելով իր ձգտումների անիմաստությունը՝ լքել է համալսարանը։

«Ժենմին ժիբաո» թերթի տվյալներով՝ Ալիևը բողոքել է ուսանողների գործողություններից Չինաստանի արտաքին գործերի նախարարություն։ «Սակայն նախարարությունն անմիջապես Ադրբեջանի ղեկավարին ասել է, որ «Չինաստանը ժողովրդավարական երկիր է, որտեղ քաղաքացիները սովոր են իրերն իրենց անուններով կոչել»,-գրում է լրատվամիջոցը։

Դիտվել է՝ 4453

Մեկնաբանություններ