Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

Ինչպես հանձնեցին Արցախը

Ինչպես հանձնեցին Արցախը
01.12.2023 | 23:05

Դեռևս 90-ականների փառավոր հաղթանակից հետո հայ հասարակության մեջ ակտիվորեն սկսեցին սեպ խրել «հայասատանցի/ղարաբաղցի» տարանջատմամբ, արդյունքում հնարեցին բազմաթիվ կեղծ պատմություններ, լեգենդներ, փորձելով սերմանել ատելություն հայության մի կարևոր մասնիկի նկատմամբ, առավել ակտուալ էր, այժմ էլ կրկին շրջանառության մեջ մտցրած «դուռը խեցինք, ջուր չտվեցին» մշտապես ծարավ մնացածների պատմությունը, որ նույն սկզբունքով էր աշխատում ինչպես 18-ին արագաչափերի, 50/50 ների և հասարակության չխորացող մասսային մշտապես կերակրող «կտերը»...

Իսկ իրականում արցախցու կերպարը բնութագրելու համար, էս ամենին կհակադարձեմ մեկ կարևոր փաստով, արցախցիները նույնիսկ ամենածանր պահերին երբեք չեն ունեցել սովորություն տան դուռը կողպելու, նույնիսկ երկարաժամկետ ինչ-որ տեղ գնալուց կամ գիշերը քնելուց, երբեք տան դուռը չեն կողպել, դա պայմանավորված է մեկը մյուսի նկատմամբ ունեցած բարձր վստահությամբ և մշտապես հյուրերի սպասելու պատրաստակամությամբ

Ինչևէ «Գեղ չկա, որ շուն չլինի», Արցախում էլ կային նիկոլներ, շներ..., բայց ավելի քիչ, քան օրինակ Հայաստանի մյուս վայրերում:

Ի դեպ, ընկերոջս տղան այս պահին ծառայում է Արարատի մարզի N զորամասում, վերջերս կրակայինից վերադառնալուց մտել էին մեկի բաղը, տերը սկսել էր կռիվ սարքել ուղեկցող սպայի հետ, նույն տրամաբանությամբ կարելի է փաստել, որ արարատցին լավը չէ, եկեք հանձնենք հանգիստ ապրենք:

Կարապետ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 10209

Մեկնաբանություններ