Հայաստանին և Ռուսաստանին սպասվում է բավականին երկար և, հնարավոր է, նույնիսկ ցավոտ բանակցային գործընթաց՝ հայտարարել է ռուս քաղաքագետ Անդրեյ Կորտունովը։ Նրա խոսքով՝ Հայաստանը մերձենում է Եվրոպական Միության հետ, ինչը նշանակում է դուրս գալ Ռուսաստանի հետ «ընտանեկան» հարաբերություններից։ Այդ ճանապարհին Հայաստանը դադարում է լինել ընտանիքի անդամ և դառնում է ավելի շուտ հարևան, ընդ որում՝ ոչ ամենամոտ, քանի որ Ռուսաստանը ընդհանուր սահման չունի Հայաստանի հետ։               
 

ԼՂՀ լուծարմանը մնաց 4 օր

ԼՂՀ լուծարմանը մնաց 4 օր
28.12.2023 | 10:51

Այս օրերին շատերը տարբեր ձևաչափերով անդրադառնում են Շահրամանյան Սամվելի ստորագրած` ԼՂՀ լուծարումն ազդարարող հրամանագրին: Վերջիններս հիմնականում պահանջում, կոչ են անում վերանայել, չեղարկել հրամանագիրը:

Իրականում` չկա չարիք առանց բարիքի: Անգամ չնչին իրավական գիտելիքներ ունեցող անձինք պետք է իմանան, որ գործող իրավական ակտի չեղարկման դեպքում, սկսում է գործել դրան նախորդող` նույն իրավահարաբերությունները կարգավորող, իրավական ակտը:

Տվյալ դեպքում, եթե 2024 թ. հունվարի 1-ին Շահրամանյան Սամվելի ստորագրած հրամանագրի ուժով ԼՂՀ-ն լուծարվում է, ապա նույն պահին սկսում է գործել ՀԽՍՀ ԳԽ-ի և ԼՂ Ազգային խորհրդի 1989 թ. դեկտեմբերի 1-ի որոշումը, որով ԼՂ-ն վերամիավորվեց ՀԽՍՀ-ի հետ:

Սա պետք է լինի Արցախի վերաբերյալ պաշտոնական Երևանի արտաքին քաղաքական դոկտրինը:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 10565

Մեկնաբանություններ