ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհուրդը կարող է հաջորդ շաբաթ որոշում ընդունել Հայաստանին կազմակերպությունում ձայնի իրավունքից զրկելու մասին՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։ «Հայաստանն արդեն երկու տարուց ավելի է՝ անդամավճարներ չի վճարում, ուստի միանգամայն հնարավոր է, որ քննարկվի նրա անդամակցությունը ժամանակավորապես կասեցնելու հարցը և համապատասխան որոշում ընդունվի: Սա զուտ տեխնիկական հարց է, որը նախատեսված է կանոնադրությամբ, բայց դա կախված է նախագահի որոշումից»,- ասել է նա։               
 

Քանի՞ անգամ կարելի է նույն փոցխին կանգնել

Քանի՞ անգամ կարելի է նույն փոցխին կանգնել
09.04.2024 | 16:04



Ես կհրաժարվեի փակ լսումներից և վերջ:

44-օրյա պատերազմի ժամանակ էլ Նիկոլը ընդդիմության հետ հարցերը փակ ֆորմատով էր քննարկում: Հետո ասաց, որ բոլորն էլ տեղյակ էին իրավիճակից ու պատասխանատվությունը փորձեց կիսել նրանց հետ: Այսօր էլ սահմանազատման հարցերն են ԱԺ-ում փակ քննարկում, իսկ ընդդիմադիր պատգամավորների մի մասին զրկել են այդ քննարկմանը մասնակցելուց:

Ի՞նչ չգիտեն ընդդիմադիր պատգամավորները սահմանազատման նիկոլական պլանների մասին, որ անպայման ուզում են լսել Միրզոյանից ու Գրիգորյանից: Բա իրենց պե՞տք են այդ լսումները, եթե դա պետք է հանրությունից գաղտնի լինի, ու վաղն էլ մեղադրվեն, թե տեղյակ են եղել: Քանի՞ անգամ կարելի է նույն փոցխին կանգնել:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 11240

Մեկնաբանություններ