Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ իր կառավարությունն արագացնելու է սոցցանցերի արգելքի գործընթացը դեռահասների համար: «Մեր երեխաների և դեռահասների ուղեղները չեն վաճառվում: Մենք արգելում ենք սոցիալական ցանցերը 15 տարեկանից ցածր երեխաների համար և պատրաստվում ենք արգելել բջջային հեռախոսները միջին դպրոցներում։ Կարծում եմ՝ սա հստակ կանոն է՝ հասկանալի մեր դեռահասների ընտանիքներին և ուսուցիչներին»,- ասել է Մակրոնը:               
 

Արցախյան շարժումը դեռ երկար է շարունակվելու

Արցախյան շարժումը դեռ երկար է շարունակվելու
24.05.2025 | 10:43

Ասել ենք ու կրկնում ենք, որ Արցախյան շարժումը, որպես ազգային ազատամարտի վիթխարի քայլ, արդյունքն է մի կողմից ադրբեջանական շովինիզմի, ի գործ դրած ազգային, հասարակական-մշակութային խտրականության և անմարդկային բռնաճնշումի, իսկ մյուս կողմից՝ հայ ժողովրդի ազատության անշրջելի ձգտման ու ազատագրական գաղափարի, առարկայական և ենթակայական պայմանների պատճառականության։

Ասել ենք ու կրկնում ենք՝ հետևաբար, Արցախյան շարժման կասեցման կամ շարժումը չշարունակելու մասին որևէ վճիռ շատ ավելի վեր է անցողիկ իշխանությունների դեկրետներից ու որոշումներից, իշխանություններ, որոնց քաղաքական կյանքը շատ ավելի կարճ է, և որոնց քաղաքական մահը շատ ավելի շուտ է վրա հասնում։

Արցախյան շարժման անցյալի մասին է խոսքը, թե ինչպիսի ջանադրությամբ ու զոհողությամբ, ուժական թե դիվանագիտական պայքարով ու մաքառումով, մարդիկ հուժկու շարժման մեջ են դրել իրենց ճիգերը՝ հայրենի Արցախն ազատագրելու համար։

Արդ, պատմական մի փաստ էլ արձանագրենք։ Պատմական գիտությունների դոկտոր, պրոֆ․ Բագրատ ՈՒլուբաբյանն է իր հուշերում պատմում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի մարզկոմի առաջին քարտուղար՝ երջանկահիշատակ Եղիշե Պետրոսի Գրիգորյանի խիզախության մասին․

«Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերին էր, ասպարեզ նետվեց Ադրբեջանի կուսակցության Կենտկոմի նախկին առաջին քարտուղար Իմամ Մուստաֆաևը և հայտարարեց, որ եթե ինքը, սեփական աչքերով էլ տեսնի, դարձյալ չի հավատա․․․ որ ղարաբաղցի հայը դժգոհ է իր վիճակից և մանավանդ ցանկանում է մարզը միացնել Հայաստանին: Իսկ ես շատ լավ հիշում եմ ոչ հեռու 1957թ. աշնանը հենց այս աներևակայելի-անհավատալի երևույթից գլուխը կորցրած Մուստաֆաևին:

«Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի բյուրոն ԼՂ մարզկոմի բյուրոյի հաշվետվությունը պիտի լսեր ու քններ և հրավիրել էր բյուրոյի անդամներիս: Մարզկոմի առաջին քարտուղար Եղիշե Գրիգորյանը զեկուցում էր տնտեսության և «մշակութային առաջընթացի» քայլերի մասին, երբ Մուստաֆաևը հարձակվեց նրա վրա․ «Այդ թվերի ու փաստերի տեղը մենք էլ գիտենք: Դու ա՛յն ասա, թե ինչպե՞ս է, որ Ղարաբաղի մարզն առանձնացրել եք հանրապետությունից և ուզում եք միացնել Հայաստանին:

«Ըստ երևույթին նախապես պայմանավորվել էին, թե ինչի՛ց են սկսելու և ինչպե՛ս են վարելու հետագա ընթացքը: Առաջինի այս քար գցելը նշան էր, որպեսզի տարբեր կողմերից վրա տան․․․ Երբ արդեն կարծում էին՝ քարկոծված Գրիգորյանին մնացել է մեղայական խոսք ասել ու հպատակության երդում տալ, սա կանգնեց շիտակ և խրոխտորեն ասաց․ «Այստեղ չէ, որ պիտի լուծվի մեր մարզն Ադրբեջանից բաժանելու և Հայաստանին միացնելու հարցը: Այնտեղ, ուր նման հարցեր կարող են լուծվել, իմ կարծիքը կհարցնեն, ես էլ կասեմ և չեմ ամաչի իմ ազգի առաջ: Հասկացա՞ք, ընկեր Մուստաֆաև»: Ասաց ու նստեց: Դրանից հետո մեռելատան էր նման այն սենյակը, ուր բյուրոյի նիստն էր գնում»:

(Ուլուբաբյան, Բագրատ, Պատմությունը և մենք, «Լենինյան ուղիով», Հայաստանի Կոմունիստական Կուսակցության կենտկոմի տեսական-քաղաքական ամսագիր, Երևան, 1989 սեպտեմբեր, էջ 55)

Արցախի անցյալի ղեկավարի խիզախությանը գումարենք Բաքվի սարսափազդու բանտերում ու շինծու դատարաններում մեր ռազմաքաղաքական ղեկավարության ու ռազմագերիների ներկայիս սխրանքը․․․

Արցախյան շարժումը դեռ երկար է շարունակվելու։

Կարէն ԽԱՆԼԱՐԵԱՆ

Դիտվել է՝ 4302

Մեկնաբանություններ