Ես այն գծի վստահ կողմնակիցն եմ, որ Հայաստանում այսօր չկա քաղաքական կյանք, քաղաքական պրոցես։ Ակնհայտ պատճառներով. չկա դրա պահանջարկը, չկա քաղաքական միտք՝ ո´չ դոմինանտ, ո´չ այլընտրանքային, և չկան դրա պայմանները...
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակվել Դավիթ Թադևոսյանը՝ փոխարինելով Մխիթար Հայրապետյանին։ Սա նոր կառավարության միակ կադրային փոփոխությունն է։ Մյուս նախարարները պահպանել են իրենց պաշտոնները...
Լսում եմ Ռուբեն Ռուբինյանի ելույթը և ավելի ու ավելի եմ համոզվում, որ ներկայիս խորհրդարանական մեծամասնությունը որևէ առնչություն չունի ո՛չ լեգիտիմության, ո՛չ հայ ժողովրդի շահերի պաշտպանության և, ընդհանրապես, ո՛չ էլ Հայաստանի Հանրապետության հետ...
Նիկարագուայի նախագահ Դանիել Օրտեգան, ով 2006 թվականին իշխանության էր վերադարձել ազատ ընտրությունների արդյունքում, հուլիսի 19-ին հայտարարել է, որ երկրում «այլևս երբեք ընտրություններ չեն լինի»...
Նարեկ Կարապետյանի բանտարկությունը որոշելու հարցով իշխանությունները դիմել են Վահագն Հովակիմյանին։ Այսինքն, սա նույնն է, որ, ասենք, Արդշինբանկի վարկային քաղաքականության հարցով զբաղվեր ԿԳՍՄ նախարարությունը...
Հարցնում են՝ ի՞նչ կտա մանդատներ չվերցնելը: Մինչ պատասխանի իմ տարբերակն ասելը, պետք է ուշադրություն դարձնեմ, թե ե՞րբ են հարցնում: Այն ժամանակ, երբ բազմաթիվ մարդիկ արդարացիորեն հարցնում են, թե ի՞նչ է տալու մանդատներ վերցնելը...
Կեղծելով հունիսի 7-ի ընտրությունների արդյունքներն ու բռնազավթելով իշխանությունը՝ ՔՊ-ի ռեժիմը նոր արշավ է սկսել ընդդեմ սեփականության անձեռնմխելիության, խոսքի ազատության և առհասարակ մարդկային իրավունքների...
Երբ է ժողովուրդը համարվում սուվերեն։
1. Իրական ընտրությունների առկայություն. Ժողովուրդն ընտրում է իր ներկայացուցիչներին ազատ, արդար ընտրությունների միջոցով...
ՀՀ Սահմանադրական դատարանը, ինչպես և վստահ էին բոլոր մտածող մարդիկ, մերժեց հունիսի 7-ի ընտրություններն անվավեր ճանաչելու մասին ընդդիմադիր քաղաքական ուժերի հայցը՝ ուժի մեջ թողնելով ԿԸՀ համապատասխան որոշումը...
Վերջին ժամերին բազմաթիվ հրապարակումներ են հայտնվում, որոնք վկայում են, որ Հորմուզի ճգնաժամը, ամենայն հավանականությամբ, շարժվում է դեպի կարգավորում։ Առնվազն, տպավորություն է, որ կարծես, ինչ-որ լուծում գտնվել է։
Հիշեցնեմ, որ Իրանը պնդում է իր իրավունքը՝ գանձելու վճարներ բոլոր այն նավերից, որոնք անցնում են Հորմուզի նեղուցով...