Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային հայտարարել է, որ Իրանի հարստացված ուրանը արտասահման տեղափոխելու գաղափարն անընդունելի է։ «Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան՝ իրանական հողը, և ոչ մի դեպքում ոչ մի տեղ չի փոխանցվի»,- շեշտել է Բաղային։               
 

«ԱՄՆ-ը Հայաստանին հարկադրում է խաղաղության»

«ԱՄՆ-ը Հայաստանին հարկադրում է խաղաղության»
11.01.2026 | 11:33

«Տարածաշրջանում մեր նպատակները համընկնում են ԱՄՆ-ի նպատակների հետ, որը Հայաստանին հարկադրում է խաղաղության»,- հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:

Հաքան Ֆիդանի կարծիքով՝ Թուրքիան և ԱՄՆ-ն ունեն բազմաթիվ համընկնող նպատակներ՝ կապված Հարավային Կովկասի հետ։

Բացի այդ, նախարարն ընդգծել է, որ նմանատիպ գործընթաց է նկատվում Ռուսաստանում, Ադրբեջանում, Հայաստանում, Սիրիայում և այլ տարածաշրջաններում։

ՈՒշադիր թող կարդան ինքիշխանության մասին ճամարտակողները։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 1576

Մեկնաբանություններ