-
29.03.2014|
14:59
Սլովակիայում սկսվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը՝ թեկնածուներ՝ գործող վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի և անկուսակցական Անդրեյ Կիսկայի մասնակցությամբ: Ընտրատեղամասերը բացվել են ժամը 7-ին և աշխատելու են մինչև 22-ը:
-
29.03.2014|
14:53
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն իրեն չի համարում Եվրոպայում վերջին դիկտատորը՝ ինչպես նրան անվանում են լրատվամիջոցներում: Սավիկ Շուստերին տված հեռուստահարցազրույցում Լուկաշենկոն ասել է, որ Վլադիմիր Պուտինը առաջ է անցել իրենից:
-
29.03.2014|
13:36
Ղրիմի հարցով ՄԱԿ-ի քվեարկությունը ավելորդ անգամ վկայեց Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության կորստի գահավիժող ընթացքը:
-
29.03.2014|
13:22
Մարտի 27-ին ԵԱՀԿ Մշտական խորհրդի հանդիպմանը Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Արման Կիրակոսյանը Քեսաբի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ հանդես եկավ հայտարարությամբ:
-
29.03.2014|
13:21
Ապրիլի 4-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում սպասվում է Բեթհովենի երաժշտության երեկո: Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը (դիրիժոր Էդուարդ Թոփչյան) կներկայացնի Բեթհովենի Եռակի կոնցերտը և Սիմֆոնիա թիվ 3-ը:
-
29.03.2014|
13:17
Իսպանացի պատմաբանները հաղորդել են, որ Լեոն քաղաքի բազիլիկում գտնվել է առասպելական սուրբ Գրաալը՝ գավաթը, որից Խորհրդավոր ընթրիքի ժամանակ գինի է խմել Հիսուսը և որի մեջ խաչելությունից հետո հավաքվել է նրա արյունը:
-
29.03.2014|
13:13
Նախագահ Սերժ Սարգսյանն այցելել է էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն: Նա շրջել է աշխատակազմի ստորաբաժանումներում, հետաքրքրվել նախարարության ընթացիկ աշխատանքներով ու ծրագրերով, ծանոթացել գերատեսչության աշխատանքային պայմաններին, զրուցել աշխատակիցների հետ։ Շրջայցից հետո նախագահը խորհրդակցություն է անցկացրել նախարարության ղեկավար անձնակազմի հետ:
-
28.03.2014|
16:02
Մարտի 28-ին Ֆրանսիան տեղափոխվել էր Երևանի պետական բժշկական համալսարան։ Բուհի նիստերի դահլիճում տեղի ունեցավ ֆրանսիական մշակույթի ցերեկույթ։ Իշխում էին ֆրանսիական կոլորիտը, երգն ու երաժշտությունը։ Ելույթ ունեցան «Մեդունի» էստրադային համույթը, այլ բուհերից ուսանողներ և հատուկ հյուր՝ Ավո Խալաթյանը:
-
28.03.2014|
13:48
«Արտգործնախարարը պետք հստակ ասի՝ ինչո՞ւ կողմ, ինչո՞ւ դեմ, ինչո՞ւ ձեռնպահ: Այդ հակասությունն արդեն լրջություն չէ»,-այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը`անդրադառնալով ՈՒկրաինայի տարածքային ամբողջականության վերաբերյալ ՄԱԿ-ի բանաձևին:
-
28.03.2014|
13:47
Այսօր «Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները և դրանց արտացոլումը Հայաստանի ներքաղաքական կյանքում» սեմինարի ժամանակ գրող, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանը հայտարարեց, որ ինքը չի խորշում հայտարարել իր՝ արևմտամետ դիրքորոշման մասին: Նա նկատեց, որ այսօր ունենք հրաշալի երիտասարդություն, որոնք անցել են 2008-ով: