Միացյալ Նահանգները չի բացառում Իրանի դեմ ռազմական գործողությունը, որը, ըստ Վաշինգտոնի, կլինի կանխարգելիչ։ «Կարծում եմ՝ իմաստուն և խելամիտ է կանխարգելիչ կերպով խափանել տարածաշրջանում տեղակայված հազարավոր ամերիկյան զորքերի և օբյեկտների, ինչպես նաև մեր դաշնակիցների վրա հարձակումը։ Հուսով եմ՝ բանը դրան չի հասնի»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։               
 

Ներկայացվել է կոր էկրանով առաջին հեռուստացույցը

Ներկայացվել է կոր էկրանով առաջին հեռուստացույցը
07.01.2014 | 20:42

Samsung ընկերությունը ներկայացրել է Bendable TV կոչվող իր նոր հեռուստացույցը՝ կոր էկրանով։ Էկրանի անկյունագիծը 216 սմ է, օգտագործողն էկրանի կորությունը կարող է հարթել հեռակառավարման վահանակի միջոցով։

Նորույթը ցուցադրվել է Լաս Վեգասում անցկացվող CES 2014 էլեկտրոնիկայի ցուցահանդեսում։ Ընկերությունը նշել է, որ ճկվող էկրանները թույլ կտան հեռուստադիտողին ստանալ լավագույն պատկերը։ Այդ տեխնոլոգիան, մասնավորապես, հնարավորություն կընձեռի կառավարել կորությունը հեռուստադիտողների թվին և էկրանից նրանց հեռավորության համապատասխան։ Իսկ երբ հեռուստացույցը ոչ ոք չի դիտում, այն կարելի է հարթեցնել՝ տարածությունը տնտեսելու նպատակով։ Նման հեռուստացույց է ներկայացրել նաև LG ընկերությունը։

Որոշ փորձագետներ հոռետեսությամբ են վերաբերվում այս նորույթի շուկայական հաջողություններին։ ՙՄեր գլխավոր նպատակն է ապացուցել, որ աշխարհին սա իսկապես պետք է՚,- ասել է արտադրող ընկերության ներկայացուցիչը։ Առայժմ տեղեկություններ չկան ո´չ հեռուստացույցի գնի, ո´չ էլ վաճառքի ժամկետների մասին։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 3380

Մեկնաբանություններ